Երեխաները շատ արագ են մեծանում, և ծնողների մեծամասնությունը ձգտում է ֆիքսել բոլոր պահերը, ու երբեմն վիդեոներից ու լուսանկարներից ավել մի բան են ցանկանում պահել:
Հրաշալի է, երբ փոքրիկները մեծանում են, սակայն նրանց երջանիկ մանկությունից վառ հուշեր են մնում: Կարծում ենք, այս միջոցը դուր կգա բոլորին. այն թույլ կտա որքան հնարավոր է շատ տպավորություններ պահպանել:
Այսպիսով, մեզ պետք է.
20 գ սոդա
60 գ կրախմալ
180 մլ ջուր
սննդային ներկանյութ
Գործի ընթացքը.
Խորը տարայի մեջ միացնել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ բացի ներկից, և խառնել՝ ստանալով համասեռ զանգված: Այնուհետև լցնել խառնուրդը թավայի մեջ ու դնել կրակին: Մի քիչ ներկանյութ ավելացնել: Կարող եք ցանկացած գույն ընտրել:
Խառնել զանգվածը:Թողնել, որ զանգվածը խտանա ու հանել կրակից: Սպասել կես ժամ, որ այն սառչի:
Գնդիկ պատրաստել:
Տպել երեխայի ոտքը կամ ձեռքը՝ թողնելով հստակ հետք:
12 ժամ անց հետքը կչորանա և այն կարող եք տեղադրել շրջանակի մեջ: