Ինչը կարող է ավելի համեղ, հարմար և արագ լինել նախաճաշի համար, քան լավաշով ձվածեղի այս տարբերակը:
Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.
Ձու – 5 հատ
Պանիր – 100 գ
Լավաշ – 2 հատ
Մաղադանոս – ըստ ճաշակի
Սև պղպեղ – ըստ ճաշակի
Աղ – ըստ ճաշակի
Սամիթ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Բարակ լավաշից ձեր թավայի չափով երկու շրջանակ կտրեք:
2. Մեկը դրեք թավայի հատակին, վրան 5 ձու կոտրեք, լցրեք համեմունքները, ավելացրեք մանրացված կանաչին և ծածկեք երկրորդ լավաշով: Պատրաստեք ցածր կրակի վրա, փակ կափարիչով, 5-7 րոպե:
3. Ձվածեղը լավաշով շուռ տվեք, վրան քերած պանիր լցրեք և թողեք կափարիչի տակ ևս մեկ րոպե, մինչև պանիր կհալչի:
4. Սեղանին այն մատուցեք տաք: