Կովկասում ասում են. «Երբ սխալվում է տղամարդը, փչանում է ընտանիքը, սխալվում է կինը՝ փչանում է ամբողջ ազգը»:
Մի օր տարեց տղամարդկանց մոտով մի երիտասարդ աղջիկ էր անցնում: Նա հարգալից ողջունեց նստածներին, իսկ տարեցները գլխով արեցին: Միայն նրանցից մեկը կանգնեց ոտքի՝ ի նշան հարգանքի: Նրա ընկերները բարկացան՝ ասելով, որ այդ տարիքի հարգված մարդը չպիտի կանգներ երիտասարդ աղջկան բարևելու համար:
Տղամարդը բացատրեց.
—Ես ողջունում էի ոչ թե ուղղակի աղջկա, ես նրա մեջ տեսա ապագա մոր, օջախի կնոջ, որից կախված կլինի, թե ինչ սերունդ է դուրս գալու նրա տնից ու թե ինչ տեղ են նրանք զբաղեցնելու կյանքում: Իսկ թե այդ աղջիկը ինչպես կվարի կենցաղը, ինչպես կդաստիրակի երեխաներին՝ կախված է նրա հանդեպ մեր վերաբերմունքից:
Իզուր չեն ասում, որ «Երբ սխալվում է տղամարդը, փչանում է ընտանիքը, սխալվում է կինը՝ փչանում է ամբողջ ազգը»: Անհնար է չհամաձայնելը:
Ապագա նախագահներին, գիտնականներին, գրողներին ու առհասարակ բոլոր մարդկանց այս աշխարհ է բերում կինը: Առաջին բարձրունքը, որ պիտի զգա երեխան, մոր հանդեպ սերն է: Հենց դրա միջոցով նա սովորում է սիրել մյուսներին, զգալ ու հասկանալ աշխարհը: