Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։
Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Նա առասպելական հերոս է հայ դիցաբանության մեջ: Համարվում է հայ ժողովրդի նախահայրը:
Նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի ապստամբել էր Աստծո դեմ և Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:
Տղամարդու տարածված, հայկական հնագույն անուն է։ Հայկ անձնանունից են ծագել Հայկուհի. Հայկանուշ, Հայկանդուխտ իգական անունները։ Կան նաև Հայկունի և Հայկյան ազգանուններ։