Տղամարդը հորը տարավ ծերանոց և վերադարձավ տուն, որդու հարցից «մազերը բիզ-բիզ» կանգնեցին





Սիրենք և գնահատենք մեր ծնողներին, ինչպես որ նրանք են սիրել ու հոգ տարել մեր մասին, անենք ամեն հնարավոր բան նրանց օրը ուրախությամբ լցնելու համար, նրանք մեզ կյանք են տվել ու արել են անգամ անհնարինը մեզ համար, մեր կյանքում ամեն ինչի համար նրանց ենք պարտական, նրանք մեր կյանքի ամենալուսավոր կետն են:

Մի տղամարդ որոշեց, որ հայրը արդեն ծեր է և բեռ է դարձել իր համար, ու նրան տարավ ծերանոց: Երեկոյան, երբ ընտանիքը հավաքվել էր ճաշի սեղանի շուրջ, նրա 5 տարեկան որդին հարցրեց.

— Հայրիկ, դու պապիկին ու՞ր ես տարել:

— Ծերանոց, — պատասխանեց հայրը:

— Այնտեղ լավ կլինի՞ նրա համար:

— Դե, հավանաբար լավ կլինի, ծերերի տեղը ծերանոցն է — անտարբեր պատասխանեց հայրը:

Տղան գնաց իր սենյակ ու վերադարձավ թուղթ ու գրիչը ձեռքին և ասաց.

— Պապ, հասցեն ասա գրանցեմ, որ չմոռանամ:

— Որոշել ես նրան այցի գնա՞լ:

— Ոչ, հայրիկ, հասցեն պահեմ ինձ մոտ, որ երբ ծերանաս քեզ էլ տանեմ այնտեղ, չէ որ ասում ես ծերերի տեղը ծերանոցում է:

Որդու պատասխանից հոր մազերը «բիզ-բիզ» կանգնեցին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․