Կան մարդիկ, ովքեր ստեղծված են այս աշխարհն ավելի վառ դարձնելու համար։ Նրանք սովոր չեն հույսները դնել ուրիշի վրա, այլ ամեն ինչ անում են ինքնուրույն։
Երբ ֆրանսիացի լուսանկարիչ Պատրիկ Կոմեսին օրերից մի օր քայլում էր անդեմ փողոցներից մեկով, նրա գլխին մի միտք ծագեց՝ «Իսկ ինչու՞ չգունազարդել ձանձրալի օրերը»։ Երբ հերթական անգամ տեսավ շենքի անհրապույր ճակատային մասը, վերցրեց ներկեր, վրձին և գործի անցավ։
Այդ ժամանակից ի վեր Կոմեսին և նրա թիմը սովորական փողոցները վերածում են թանգարանների, իսկ տները՝ տեսարժան վայրերի։ Նրանք տների պատերին նկարում են սովորական մարդկանց կյանքից, հայտնի ֆիլմերից դրվագներ։