Տնական հալած պանիր





Համեղ է ու ախորժելի, իսկ պատրաստման համար հարկավոր է`

400 գ կաթնաշոռ

50 գ կարագ

1 ձու

1 թ. գդալ սոդա

աղ ու համեմունքներ` ըստ ճաշակի:

1. Կաթնաշոռը (գերադասելի է տնականը) մաղով անցկացնել` գդալով տրորելով: Կարելի է նաև մսաղացով անցկացնել. այդպես այն ավելի նուրբ կլինի:

2. Ավելացնել կարագը, ձուն, սոդան ու աղը:

3. Այդ խառնուրդով թասը դնել մարմանդ կրակին ու խառնել այնքան ժամանակ, մինչև համասեռ զանգված ստացվի: Ընթացքում էլ կարելի է համեմունքներ ավելացնել, ասենք` չորացրած ծիտրոն:

4. Եփը կարելի է ավարտված համարել, երբ զանգվածի մակերեսին օդաբշտիկներ գոյանան: Ի դեպ, եթե եփը երկարի, ապա խտությամբ ձեր հալած պանիրը բոլորովին այլ տեսք կունենա:

5. Կրակից թասը վերցնել ու պարունակությունը դատարկել մեկ ուրիշ ամանի մեջ ու թողնել, որ սառչի:

Շատ է կարևորվում կաթնաշոռի որակը: Եթե պանիրը մի քիչ ջրիկ է ստացվում, կնշանակի` հաջորդ անգամ մի քիչ թթվասեր կամ էլ սերուցք է պետք ավելացնել:

Կարելի է նաև թարմ կանաչի կտրատել:

Բարի ախորժակ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․