Փաստեր ոսկորների մասին





Ոսկորները լինում են 4 տեսակի՝ կարճ ոսկորներ, որոնք ամրացնում են ողջ ոսկրային համակարգը, երկար ոսկորներ, որոնք կազմում են վերջույթները, հարթ ոսկորներ, որոնք պաշտպանում են օրգանները և հիմք հանդիսանում մկանների ամրացման համար, անկանոն ոսկորներ, որոնք չունեն միանման կառուցվածք ու տարբերվում են մնացած ոսկորներից:

Կան հետաքրքիր փաստեր մարդու ոսկորների մասին.

  • Մարդու մարմինն ունի ավելի քան 230 շարժվող և կիսաշարժվող հոդ:
    Մարդու ձեռքն ունի 27 ոսկոր:
  • Մարդու դեմքն ունի 14 ոսկոր:
  • Մարդու մարմնի ամենափոքր ոսկորը գտնվում է ականջի ներսում, որը չափվում է մոտ 0,25սմ-ով:
  • Մարդու մարմնի ամենաերկար ոսկորը ազդրինն է, որը կազմում է մարդու հասակի մոտ 1/4-ը:
  • Մարդկանց և ընձուղտների վզերն ունեն հավասար քանակությամբ ոսկորներ: Միակ տարբերությունն այն է, որ ընձուղտների ոսկորներն ավելի մեծ են:
  • Մարդը ծնվելիս ունենում է մոտ 300 ոսկոր: Սակայն մարմնի աճին զուգահեռ տարբեր ոսկորներ իրար են միանում, որի արդյունքում չափահաս մարդն ունենում է ընդամենը 206 ոսկոր:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․