Քրոնիկական հոգնածությունը ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Steptohealth.ru կայքը գրում է, որ, եթե այս խնդիրը նաև ձեզ է անհանգստացնում, կարող եք փորձել գազարից և սխտորից պատրաստվող այս միջոցը։ Այս մթերքները կօգնեն ձեզ հոգ տանել առողջության մասին։
Գազարը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Օրվա ընթացքում 1 բաժակ գազարի հյութն օրգանիզմը հագեցնում է հակաօքսիդանտների անհրաժեշտ քանակով, վիտամիններով, մասնավորապես՝ A, C, K, B8, B9, թթուներով և այնպիսի հանքանյութերով, ինչպիսին են կալիումը, երկաթը։ Այն բազմաթիվ հակաբակտերիալ նյութեր է պարունակում, որոնք խթանում են իմունային համակարգը։ Այն կարգավորում է նյութափոխանակությունը, առողջացնում օրգանիզմը, օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Սխտորը լավագույն պաշտպանությունն է բազմաթիվ հիվանդություններից։ Այն մի խումբ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ վիտամիններ C, B, հանքանյութեր՝ ֆոսֆոր, ցինկ, երկաթ, ինչպես նաև՝ սպիտակուցներ։
Ինչպես պատրաստել հյութը. բաղադրիչներ
• 3 գազար
• 2 պճեղ սխտոր
• 1 բաժակ ջուր՝ 200 մլ
Պատրաստման եղանակը
Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 5 րոպե։ Սա իդեալական տարբերակ է՝ լավ նախաճաշ ունենալու համար։
• Գազարն ու սխտորը պետք է թարմ լինեն։
• Լավ լվացեք գազարը, քամեք հյութը։
• Սխտորը ճզմեք։
• Սխտորն ու գազարը լցրեք բլենդերի մեջ, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։