ԱՐԵԳ անվան նշանակությունը




Արեգ անվան բացատրությունը:

Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։

Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։

Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։

Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:

Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․