Վիկինգների հորոսկոպ․ շատ հետաքրքիր է․․․





Հունվարի 21-ից փետրվարի 19-ը

Ձեր հովանավորը վիկինգների ճակատագրի աստված Լոկին է: Որպես կանոն այս երկնաբնակն իր հովանավորյալներին բազմաթիվ փորձություններ է ուղարկում, որպեսզի ստուգի նրանց ամրությունը: Նա, ով քննությունը արժանապատվորեն կհանձնի, կարող է ճակատագրից նվերներ սպասել: Լոկին կարող է իր սիրելիների համար չեղած տեղից էլ հրաշալի մի բան ստեղծել: Մի խոսքով՝ երջանկությունը, սերը, գումարն ու փառքը կարող են միանգամից բաժին հասնել ձեզ:

Լոկիի խորհրդանիշը կայծակն է, տարերքը՝ կրակը: Այնպես որ՝ խորհուրդ է տրվում չխնայել էլեկտրաէներգիայի վրա, տանն էլ շատ մոմեր վառել:

Հագուստ ընտրելիս նախապատվությունը տվեք դեղինին, ոսկեգույնին, նարնջագույնին, բաց շագանակագույնին ու կարմիրին:

Փետրվարի 20-ից մարտի 20-ը

Այս շրջանում ծնվածները վիկինգների բուսականության աստծո՝ Վալիի հովանավորության տակ են գտնվում: Նա իր հովանավորյալներին ինտուիցիայով, խորաթափանցությամբ, գուշակելու, կանխատեսելու ունակությամբ է օժտում: Որպեսզի ձեր մեջ այդ հատկանիշները զարգացնեք ու բացահայտեք ճշմարտությունը, հացենու տերևներից մեդալյոն կրեք. հենց հացենին է Վալիի խորհրդանիշն ու ձեր թալիսմանը: Դժվար պահերին հացենու տերևը դրեք կոշիկի ներբանի տակ. դա հաջողություն կբերի ու կօգնի իրագործել երազանքները:

Ձեր գույներն են կանաչ, շագանակագույն ու դեղին:

Մարտի 21-ից ապրիլի 20-ը

Դուք գտնվում եք վիկինգների գերագույն աստծո՝ հզոր շաման ու իմաստուն Օդինի հովանավորության ներքո: Օդինը իր հովանավորյալներին նպատակասլացությամբ ու կամքով է օժտում: Այդ պատճառով էլ, որպես կանոն, նրանք կյանքում շատ բանի են հասնում:

Ըստ լեգենդի՝ Օդինը հավատարիմ ծառաներ ունի՝ երկու սև ագռավ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից նրան նորություններ են հասցնում: Եթե ուզում եք, որ ձեր ցանկություններն իրականանան, վերցրեք սև ագռավի փետուրը, երեք անգամ թափահարեք աջ ձեռքով:

Հագուստում սև գույնը ձեր համար թալիսմանի ուժ ունի:

Ապրիլի 21-ից մայիսի 20-ը

Այս հատվածում ծնված մարդիկ գտնվում են կայծակի, փոթորիկի ու արգասաբերության աստված Տորի հովանավորության տակ: Տորն իր հովանավորյալներին աշխատասիրությամբ, գործնականությամբ ու կենցաղը կազմակերպելու ունակությամբ է օժտում:

Տորի զենքն ու ձեր թալիսմանը մուրճն է, որը խորհրդանշում է աշխատանքն ու ակտիվ գործունեությունը: Մշտապես ձեզ հետ փոքրիկ փայտե կամ պլաստմասայե մուրճիկ կրեք. այն ձեզ ուժով ու դիմացկունությամբ կզինի, կօգնի բարձրանալ կարիերայի աստիճաններով:

Ձեր գույներն են կապույտը, երկնագույնն ու մանուշակագույնը:

Մայիսի 21-ից հունիսի 21-ը

Այս հատվածում ծնվածներին հովանավորում է Տիրը՝ արդարության աստվածը, որն ակտիվ պայքարում է չարի դեմ: Նա խիստ է, բայց ազնիվ: Նման հատկություններով է օժտում նաև իր հովանավորյալներին: Տիրի խորհրդանիշը սուրն է, որն անհրաժեշտ է նրան չարի դեմ մշտական պայքարի համար: Տանը ամենաերևացող մասում հուշանվեր-սուր կախեք:

Ձեզ հաջողություն բերող գույներն են մոխրագույնը, արծաթագույնը:

Հունիսի 22-ից հուլիսի 22-ը

Դուք վիկինգների սիրո ու բարության աստծո Բալդրայի հովանավորության տակ եք գտնվում: Այս աստծո հովանավորյալները գեղեցիկ, առատաձեռն ու բարի են: Դժվար իրավիճակում հայտնված նույնիսկ քիչ ծանոթ մարդուն նրանք պատրաստ են վերջին շապիկը տալ:

Բալդրայի խորհրդանիշն ու ձեր թալիսմանը ալոճենու ճյուղն է: Ձեզ հետ մշտապես ալոճենու ճյուղ կրեք ու հաջողությունն ուղեկից կլինի ձեզ ամեն ինչում: Խորհուրդ է տրվում այն մեդալյոնի տեսքով կրել կրծքին՝ սրտին մոտ: Ձեր գույներն են կանաչն ու սպիտակը: Հագուստ գնելիս նախապատվությունը տվեք այս գույներին:

Հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը

Այս հատվածում ծնվածներին օգնում է պոեզիայի աստված Բրահին: Նա ոգեշնչում է պոետներին ու գրողներին, երաժիշտներին ու նկարիչներին՝ իր հովանավորյալներին զանազան տաղանդներով օժտելով: Թույլ մարդկանց նա ուժեղ ու ամուր է դարձնում, օգնում է հաղթահարել խոչընդոտները:

Բրահա աստծո խորհրդանիշը արֆան է կամ կիթառը:

Հաջողության գույներն են սպիտակն ու վարդագույնը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 22-ը

Ձեր հովանավորը անտառների արքա Վիդարն է: Նրա պաշտպանության տակ ծնվածները իմաստուն ու կշռադատող են, սիրում են միայնությունն ու լռությունը, լավ գլուխ են հանում խոտաբույսերից ու բուժիչ բույսերից: Վիդարը հաճախ իր հովանավորյալներին անսովոր ունակություններով ու տաղանդներով է օժտում: Այս մարդու խնդիրն է զարգացնել իր կարողությունները:

Վիդարի խորհրդանիշն ու ձեր թալիսմանը կուսածաղիկն է:

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 23-ը

Այս հատվածում ծնված մարդիկ ցրտի ու սառնամանիքների աստված Հյոդի հովանավորության տակ են գտնվում: Նա քչախոս է, անսահմանության մասին մտորումների մեջ է խորասուզված: Կյանքում ամեն ինչին իրենց աշխատանքով են հասնում, ուստի ջանքերի համար պարգևն էլ քաղցր է լինում նրանց համար:

Հյոդի խորհրդանիշը և ձեր թալիսմանը տեգն է, որը միշտ նպատակակետին է թռչում:

Ձեր գույներն են սպիտակն ու երկնագույնը, որոնք խորհրդանշում են ձյան մաքրությունը:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22-ը

Կարող եք հույս դնել խորհրդավոր աստված Հերմեդի հովանավորությանը, որը շփվում է ընկած հերոսների հոգիների հետ: Նա գաղտնի գիտելիքներ ունի, կարողանում է իրերի խորքը թափանցել: Նման հատկանիշներով է օժտում նաև իր հովանավորյալներին: Հերմեդ աստծո խորհրդանիշն ու ձեր թալիսմանը մատանին է: Ձախ ձեռքի միջնամատին H տառով ոսկե կամ արծաթե մատանի դրեք, ու ձեր կյանքն ավելի երջանիկ կդառնա:

Հաջողություն բերող գույներն են ոսկեգույնն ու արծաթագույնը:

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը

Այս հատվածում ծնվածները Հեներ աստծո հովանավորության տակ են գտնվում, որն օգնել է Օդինին ստեղծել առաջին մարդուն: Հեները գեղեցիկ է ու բարձրահասակ, մեծահոգի ու նպատակասլաց: Այդպիսին են նաև նրա հովանավորյալները: Բացի այդ, նրանցից շատերը գյուտարարներ ու հայտնագործողներ են դառնում: Այս մարդկանց կյանքը հաճախ գիտության հետ է կապված լինում: Ստեղծելն ու արարելը նրանց համար հավասարազոր են շնչելուն: Միայն թե նրանց բախտը հաճախ չի բերում սիրո մեջ:

Ձեր թալիսմանը սարդիոնն է, որը դեպի իրեն է գրավում ձեզ համակրելի մարդուն ու սեր առաջ բերում: Դրեք այս քարը բարձի տակ:

Հաջողության գույներն են կարմիրը, բորդոն:

Դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը

Ձեր հովանավորը վիկինգների ծովերի արքա Նյերդն է: Չնայած իր բարեհոգությանն ու մեղմությանը, սիրում է կարգապահությունն ու կարգուկանոնը: Այս հատկանիշներով օժտում է նաև իր հովանավորյալներին: Այս շրջանում ծնված մարդիկ տանել չեն կարողանում անճշտությունը: Պահանջում են, որ մտերիմներն իրենց անխոս ենթարկվեն: Չնայած արտաքինից կարող են խիստ թվալ, իրականում բարի են ու անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնության ձեռք մեկնել:

Նյերդը հետևում է իր հովանավորյալների կյանքին՝ ծնված օրվանից մինչև մահ: Բարյացակամ է ընտանիքն ու նախնիներին հարգող ու պատվողների նկատմամբ: Անհաշտ է նրանց հետ, ովքեր մոռանում են իրենց արմատները, ծնողներին ու լքում են հայրենիքը: Նյերդ աստծո խորհրդանիշը խեցին է:

Հաջողության գույներն են կապույտի, կանաչի ու մոխրագույնի երանգները:

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․