Եթե դուք ձեզ դուր չեք գալիս, հայելուն մի՛ հայհոյեք:
Ողբերգությունը բարձր է փորձաքննության պրոցեսից…
Ով ուզում է հաշտվել, փնտրում է առիթ: Ով չի ուզում հաշտվել, փնտրում է պատճառ:
Այսօր մենք հաղթող երիտասարդություն ունենք:
Ո՞րն է ճիշտ՝ ընտրել այն կնոջը, որը ճաշ եփել գիտի, բայց չի եփում, թե՞ նրան, որ եփել չգիտի, բայց եփում է:
Մարդը սայթաքում է:
Ես ունեմ խղճի գրախոսություն և ես շատ ավելի խիստ եմ ինքս իմ նկատմամբ, քան մյուսները:
Երբ փախչում ես դժբախտությունից, ապա փախչում ես ինքդ քեզանից:
Հիմա մարդիկ ձերբազատվել են վախից, իրենք իրենց վախերն են հաղթահարել, դարձել են ուրիշ մարդ, ճիշտ մարդ:
Մշակույթ, կրթություն, արդարադատություն, որևէ համակարգ չկա, որ պղծված չլինի: Բակտերիաներն ամեն ինչ քայքայել են: Բայց եթե գնանք վրեժխնդրության ճանապարհով, երկիրը չի վերականգնվի: Պիտի ամեն ինչ տանել օրինականության դաշտ:
Ես ունեմ որոշ օրենքներ, որոնք երբեք չեմ անցնի:
Հայ ժողովուրդը զրկված է բոլոր իրավունքներից, վերջին կտոր հացն էլ խլում են նրանից: Հայերը բոլոր իրավունքներից զրկված, անցյալը մոռացող ազգ են:
Չերչիլից հետո ամենասրամիտ քաղաքական գործիչը Գալուստ Սահակյանն է: Նրա կատակներից կարելի է ներկայացում բեմադրել:
Մեր սերունդն արեց այն, ինչ կարող էր՝ լավ, թե վատ: Հիմա ժամանակն է ղեկը տալ մեր երիտասարդներին: Մեր երիտասարդները յուրահատուկ կերպով են մտածում և նրանց լուծումներն ուրիշ են:
Ես անընդհատ փորձում եմ ուրիշի վերքին դարման լինել:
Հայ մարդուն չի սազում վայրենությունը: Դա մերը չէ:
Բեմում ասում եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ և ինչ զգում եմ, որ պիտի ասեմ:
Առաջին շփումն արվեստի հետ իմ նկարչության միջոցով է եղել: Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ: Երջանիկ եմ, որ հայ եմ, որ Երևանում եմ ծնվել:
Չեմ կարծում, որ ամեն ինչ կարող է լինել ավելի լավ, քան կա: