Անահիտ անվան նշանակությունը։
Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։
Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։
Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։
Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։
Այժմ տարածված անուն է։