Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու եք այս կամ այն իրավիճակում Ձեզ համար օրինաչափ որոշումներ կայացնում, կամ՝ ինչու՞ են տարբեր մարդկանց մոտ միանման իրավիճակներում միանման ռեակցիաներ առաջանում:
Այս հոգեբանական փաստերը ցույց են տալիս, թե ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես կա.
1. Մարդուն բավական է 4 րոպեն՝ սիրահարվելու համար:
2. Եթե Դուք մարդկանց պատմում եք Ձեր ծրագրերի մասին, դրանց իրականացման հավանականությւոնը նվազում է: Ապացուցվել է, որ այդ դեպքում մոտիվացիան նվազում է:
3. Վերջին մարդն, ում մասին մտածում եք քնելուց առաջ՝ կամ Ձեր երջանկության պատճառն է, կամ Ձեր ցավի պատճառը:
4. Ձեր նախընտրած երաժշտության ոճն ազդում է Ձեր աշխարհընկալման վրա:
5. Բիոքիմիայի տեսանկյունից՝ սերը քչով է տարբերվում հոգեկան խնդիր համարվող Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումից:
6. Եթե Ձեզ ներշնչեք, որ լավ եք քնել, ուղեղը կսկսի ավելի ակտիվ աշխատել:
7. Երջանիկ և պոզիտիվ մարդկանց հետ շփումը Ձեզ ավելի երջանիկ է դարձնում:
8. Հնարավոր է մահանալ կոտրված սրտից, գիտականորեն դա կոչվում է՝ կարդիոմիոպատիա:
9. Ինչքան ավելի շատ գումար եք ծախսում ուրիշներին երջանկացնելու համար, այնքան ավելի երջանիկ եք զգում Ձեզ:
10. Այն ամենի 90%-ն, ինչ Ձեզ գրում են մարդիկ՝ նամակի միջոցով, նրանք չեն կարող ասել՝ նայելով Ձեր աչքերի մեջ:
11. Ձեր սիրելի երգը սիրելի է համարվում, որովհետև կապված է որևէ իրադարձության, ապրած էմոցիայի հետ:
12. Մարդիկ, ովքեր ցուցադրում են, թե իրենց համար շատ բաներ միևնույն են, իրականում մտահոգվում են ամեն ինչի համար շատ ավելի շատ, քան մնացածները:
13. Մեզնից ոմանք ուղղակի վախենում են լինել լիարժեք երջանիկ՝ այն վախի պատճառով, որ ի վերջո անպայման ինչ-որ բան կխանգարի այդ երջանկությանը:
14. Մերժումը մեր ուղեղն ընդունում է, ինչպես ֆիզիկական ցավ:
15. Ինչքան ավելի երկար եք թաքցնում ինչ-որ մեկի հանդեպ ունեցած զգացմունքը, այնքան ավելի շատ եք սիրահարվում այդ մարդուն:
16. Հումորի զգացում ունեցող մարդիկ իրականում ավելի դեպրեսիվ են, քան մնացածները:
17. Երբ մարդիկ արտասվում են երջանկությունից, առաջին արցունքն ընկնում է աջ աչքից, տխրության դեպքում՝ արցունքները սկսում են թափվել ձախ աչքից:
18. Եթե սիրահարված եք ինչ-որ մեկին, Ձեր ուղեղն անհնար է համարում այդ մարդուն ստելը:
19. Երբ ինչ-որ մեկին ամուր գրկում եք, դրանով Դուք նրան պաշտպանված լինելու զգացում եք փոխանցում: