Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը․․․
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում, քանի որ անգամ ամենամտերիմների հեռախոսահամարները չենք հիշում, իսկ երբեմն էլ մեր իսկ հեռախոսահամարը մեծ դժվարությամբ ենք հիշողությամբ վերականգնում:
Ու դա հանգեցնում է անկումային վիճակի: Ասես ձեռքուոտքդ կապած լինի, չգիտես` ինչ անես: Սակայն հիշենք այն ժամանակները, երբ բջջային հեռախոս չունեինք: Շատ բաներ պարզապես մտապահում էինք: Մի՞թե անցյալում է մնացել այդ ունակությունը:
Բայց կարելի է հիշողությունը մարզել, ու դրա համար պետք է.
1. Լավ գիրք կարդալ, որ ուղեղը փորձի նկարագրված դեպքերը, իրադարձություններն ու հերոսներին մտապահել: Նկարագրված կերպարներն ու պատկերներն ուղեղում կխթանեն երևակայությունը: Իսկ, ընդհանրապես, յուրաքանչյուր կարդացած գիրք կզարգացնի ինտելեկտն ու կհարստացնի բառապաշարը:
2. Համակարգչային խաղեր
Իրականում դրանք մարզում են ուղեղը: Սակայն այն դեպքում, եթե խաղի տևողությունը կես ժամ է, ոչ թե մի ամբողջ օր: Խաղի ընթացքում խաղացողը մարտավարություն է մշակում, լուծում տրաբանական խնդիրներ ու մտածում: Եթե աշխատանքը ձանձրալի է, ապա կես ժամանոց խաղն ուղեղը կարգի կբերի:
3. Քուն
Որպեսզի ուղեղը միշտ տոնուսի մեջ լինի, պետք է օրական 8 ժամ քնել: Ուղեղին հանգիստ է պետք . չէ՞ որ ամբողջ օրը տարաբնույթ խնդիրներ է լուծել:
4. Նոր բան սովորեք. հիշեք, թե ինչով էիք կամենում զբաղվել, կամ էլ նոր հոբբի ունենալու մասին մտածեք: Դա կարող է ցանկացած զբաղմունք լինել` նկարչություն, երգ ու պար և այլն: Փորձեք հեքիաթ գրել: Գլխավորը մի նոր բան անելն է, որ մինչ այդ երբեք չեք փորձել:
5. Փորձեք ազատվել հնացած ու քարացած սովորություններից
Ասենք` առավոտյան մի գավաթ սուրճը փոխարինեք թարմ քամած հյութով կամ փորձեք գրել հակառակ ձեռքով:
6. Թվերի հետ աշխատեք
Փորձեք հաշիվներ անել առանց հաշվիչի, մտովի:
7. Անգիր սովորեք
Քանի՞ բանաստեղծություն կարող եք անգիր ասել: Մինչդեռ երեխաները բազմաթիվ ոտանավորներ գիտեն: Դրանով ո՛չ միայն ուղեղը կմարզեք, այլև գեղեցիկով կհարստացնեք ձեր խոսքը:
8. Անցյալի մասին պատմեք
Փորձեք պատմել երեկվա օրը, սակայն հակառակ հերթականությամբ` երեկոյից առավոտ: Վերհիշելով ոչ վաղ անցյալը` կրկին մարզում ես հիշողությունը:
9. Օտար լեզուներ ուսումնասիրեք
Դա հրաշալի մարզանք է, որը ո՛չ միայն մտահորիզոնը կընդլայնի, այլև կյանքում պետք կգա: Եթե օրական փորձեք 10 նոր բառ սովորել, ապա 2 ամսից կկարողանաք օտար լեզվով խոսել: Փորձեք, դա չափազանց հետաքրքիր է:
10. Հարստացրեք բառապաշարը
Ամեն օր` նոր բառ: Եթե ինչ-որ տեղ նոր բառ եք կարդացել, ապա փնտրեք բացատրությունն ու հոմանիշները: Դա կամրապնդի տվյալ գիտելիքը: Փորձեք նոր բառեր գործածել առօրյայում, դա նույնպես կդրոշմի այն ձեր բառապաշարում:
Ի դեպ, եթե ծուլանաք ու չմարզեք հիշողությունը, ապա տարիքի հետ այն կկորցնեք անվերադարձ: Բոլոր խորհուրդները հավասարապես կարելի է տալ նաև Ալցհեյմերի հիվանդությունը կանխարգելելու նպատակով:
Հետևիր մեզ TikTok-ում 😊