ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Վատ օր չէ: Այն մտահղացումները կյանքի կոչելու հնարավորություն կտա, բայց շատ կարևոր է չշտապել: Կուզենաք վճռական ու արագ գործել, ձեր հետևից այրել կամուրջները, իսկ իրավիճակը զգուշություն, հեռատեսություն ու խորամանկություն կպահանջի:
Նոր բան կիմանաք մի մարդու մասին, ում հանդեպ ուժեղ զգացմունքներ եք տածում: Աշխատեք հանգիստ վերլուծել ստացված ինֆորմացիան, մի շտապեք եզրակացություններ անել: Հիմա լավ է ոչ ոքի հետ մտքերով ու կասկածներով չկիսվել. ձեզ հազիվ թե ճիշտ հասկանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը վատ չի դասավորվի: Բայց հուզական դաշտը կայուն չի լինի, այնպես որ՝ սովորականից հաճախ կհուզվեք ու կանհանգստանաք, հաճախ առանց պատճառի կփոխեք ձեր որոշումները: Օգնության հարցով դիմեք մտերիմ մարդուն. հիմա ձեզ աջակցություն շատ պետք կլինի: Նույնիսկ կարճ զրույցը բավարար կլինի, որպեսզի տրամադրությունը լավանա:
Խորհուրդ չի տրվում միայնակ ճամփորդել, իսկ ահա լավ ընկերախմբով ճամփա գնալ կարելի է: Պայմանների փոփոխությունը շատ Ցուլերի կոգևորի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը լավ կդասավորվի, եթե լսեք ինտուիցիայի հուշումները: Այն կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, նույնիսկ եթե ինֆորմացիայի առանձին մասերին եք միայն տիրապետում: Պետք կգա հին փորձը: Նրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները:
Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, համագործակցության համաձայնագիր ստորագրել: Լավ կանցնեն անձնական ու գործնական բնույթի կարևոր հանդիպումները: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այդ շրջանում կարող եք զբաղվել այն գործերով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ձեր մեջ: Դրանք կիսատ թողնել չեք ուզենա, նույնիսկ եթե դժվարություններ ծագեն: Վստահեք ձեր ինտուիցիային, նրա հուշումներն ավելի ուշադիր լսեք, քան շրջապատի խորհուրդները:
Ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կնկատվի, կզգաք, որ այնպիսի իրադարձությունների կենտրոնում եք, որոնք ձեզ այնքան էլ չեն ուրախացնում: Եզրակացությունների հարցում մի շտապեք: Իրավիճակը մանրամասն վերլուծելուց հետո ելք կգտնեք նրանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դուք չեք բողոքի: Բարդ խնդիրները լուծելու, վաղուց դրված նպատակներին հասնելու հնարավորություն կունենաք: Այդ հարցում կարող են օգնել մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Կարող եք նոր գործեր ստանձնել. հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է:
Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն լինի, քանի որ այսօր հակված կլինեք հաշվի առնել մտերիմների հետաքրքրություններն ու ցանկությունները, հոգ տանել ձեզ համար թանկ մարդկանց մասին: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընդհանուր գործերն ու պլանները քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն իդեալական է ինքնուրույն աշխատանքի համար: Ոչ միայն հիանալի գաղափարներ կունենաք, այլ նաև՝ դրանք իրագործելու հնարավորություն: Համագործակցությունը հաճախ կապված կլինի խնդիրների հետ, քանի որ կթերագնահատեք շրջապատողներին, կվիրավորեք նրանց նկատողություններով ու անտեղի խորհուրդներով:
Ուշադիր եղեք, քանի որ այսօր օգտակար ինֆորմացիա ստանալու շանս ունեք, որը շատ շուտով ձեզ պետք կգա: Դրա հետ մեկտեղ, ինֆորմացիայի աղբյուրը լրիվ անսպասելի կլինի: Այնպես որ՝ ուշադիր լսեք այն ամենն, ինչ ասում են շրջապատողները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող օր է: Զբաղվեք նրանով, ինչով ուզում եք. ամեն ինչ լավ կստացվի, հաջողությունների կարող եք հասնել բառացիորեն բոլոր ոլորտներում: Հետաքրքիր առաջադրանքներ ու հեռանկարային նախագծեր կհայտնվեն, ոգևորությամբ կստանձնեք բարդ խնդիրներն ու արագ կլուծեք դրանք:
Լավ է պլաններ կառուցել. ստրատեգիական մտածողություն կցուցաբերեք, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, հաշվի կառնեք ամենն, ինչ կարող է նշանակություն ունենալ: Մտերիմները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ կհասկանան՝ ձեզանից լավ իրավիճակից ոչ ոք գլուխ չի հանի: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը լավ կանցնի, եթե չխառնեք գործնական ու անձնական հարաբերությունները: Նկատի առեք, որ ձեզ ուշադիր հետևում են, աշխատեք նույնիսկ աննշան սխալներ չանել: Լավ է չանկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ, մտերիմների հետ նույնպես ավելորդ բաներ մի խոսեք:
Եթե սառնասրտություն ու խելամտություն պահպանեք, ապա կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Չի բացառվում՝ դրա համար անհրաժեշտ լինի խորամանկության դիմել, բայց շրջապատողների վստահությունը չեք չարաշահի; Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը կապված է աննշան, բայց ձեզ ուրախացնող դրական փոփոխություններով; Կհաջողվի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ ընդունել, առավելագույնս արդյունավետ օգտագործել ցանկացած հնարավորություն կամ իրադարձությունների հաջող ընթացք: Պլանի համաձայն գործել ամեն անգամ չի ստացվի, բայց դուք ոգևորված իմպրովիզներ կանեք ու դրանից մեծ հաճույք կստանաք:
Հարմար օր է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար, այդ թվում՝ նաև տեղափոխության կամ վերոնորոգման: Հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք ընտանիքի անդամների հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այն, թե ինչպես կանցնի օրը, շատ բանով կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք վերահսկել հույզերը: Եթե հաղթանակ տանեք դրանց դեմ, ապա կկարողանաք հասնել ամենին, ինչ ուզում եք: Պահի հույզերի ազդեցությանը տրվելով՝ ռիսկի եք դիմում հիմարություն անել, վիճել մեկի հետ, ով ձեզ համար շատ թանկ է: Տաք գլխով ասված բառերի համար հետո ստիպված եք լինելու զղջալ:
Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմներին. այսօր շատ կարևոր կլինի հարաբերությունների ներդաշնակ զարգացումը: Եկել է հին իրադարձությունները քննարկելու, նախկին խնդիրների մասին վերհիշելու ու դրանց լուծում գտնելու ժամանակը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աննշան խնդիրներ կարող են ծագել առավոտյան, իսկ օրվա մնացած մասը բարենպաստ է: Գործնական բանակցությունները փայլուն կանցկացնեք, նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեք: Օրը շատ լավն է ինտելեկտուալ խնդիրները, գլուխկոտրուկները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ փնտրելու համար:
Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը հնարավոր են անակնկալներ, իրադարձություններ, որոնք ոչ ոք չէր կարող կանխատեսել: Ձեզ կհաջողվի տեղի ունեցողին ժամանակին ու ճիշտ արձագանք տալ: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, խուճապի չեք մատնվի, այլ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը կարևոր հաղթանակներ կբերի, եթե կենտրոնանաք մի բանի վրա ու նոր գործեր չստանձնեք, քանի դեռ ավարտին չեք հասցրել սկսածը: Ձեզ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ, խոստումնալից ծանոթություններ են սպասվում: Գործնական շփումների շրջանակը կընդլայնվի, բայց բանը դրանով չի ավարտվի. հնարավոր են գրավիչ սիրային պատմություններ:
Լավ օր է տեղափոխության, կահույք, տեխնիկա ու տան համար այլ օգտակար իրեր գնելու համար: Ցանկացած կենցաղային գործի ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: