Հաճախ առաջին օգնություն ցույց տալիս սխալներ ենք թույլ տալիս, որոնք ոչ թե օգնում այլ վնասում են:
Ներկայացնում ենք տարածված երեք սխալները և առաջարկում օգնության ճիշտ եղանակները:
1. Սխալ- բաց վերքերը յոդով կամ զելյոնկայով պետք չէ մշակել: Սպիրտ պարունակող այս նյութերը վերքի վրա առաջացնում են խորը քիմիական այրվածք: Նշված նյութերը պետք է օգտագործել միայն փոքրիկ քերծվածքների դեպքում:
Ճիշտ - բաց վերքի դեզինֆեկցիայի համար անհրաժեշտ է օգտագործել ջրածնի պերօքսիդ կամ քլորահեքսիդին:
2. Սխալ- այրվածքների վրա ձեթ չքսել: Ձեթը այրվածքը պատում է թաղանթով, որը խոչընդոտում է թթվածնի մուտքը այրվածքի գոտի: Վերքը կմեռնի և ցավն ավելի կսրվի:
Ճիշտ- կարելի է այրվածքի վրա դնել սառը ջրով թրջոցներ:
3. Սխալ- գլուխը հետ չտանել, երբ արյուն է գալիս: Այն չի օգնում դադարեցնել արյունահոսությունը, այլ միայն փոխում է նրա ուղղությունը: Արյունը կարող է գնալ շնչափող և նույնիսկ ստամոքս:
Ճիշտ- նստեք, ուղղեք մեջքը և գլուխը կախեք: Քթանցքերի մեջ դնել բամբակի տամպոններ` թաթախված պերօքսիդի 9%-անոց լուծույթի մեջ: Կարելի է ճակատին նաև սառը թրջոց դնել: