Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում․ Մսի օգտակարությունը




Միսը հնուց համարվում է սպիտակուցի առավել արժեքավոր աղբյուրը։ Սպիտակուցն, ըստ էության, մեր օրգանիզմի գլխավոր «ինժեներն» ու «կոնստրուկտորն» է։ Սպիտակուցի բացակայությունը հանգեցնում է օրգանիզմի աշխատանքի խախտման։

Մասնավորապես՝ սկսում է վատ աշխատել լյարդը, հորմոնալ խախտումներ են տեղի ունենում, հիշողությունը վատանում է, սրտի խնդիրներ են առաջ գալիս։ Այդ խախտումները թուլացնում են նաև իմունային համակարգը, ինչը վտանգավոր է հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի միսը

Մաքուր անխառն միսը պարունակում է B12 վիտամինի ամբողջ համալիրը։ Գաղտնիք չէ, որ այն բազում օրգանների ու օրգանիզմ համակարգերի «շինանյութն» է։ Ինչո՞ւ միայն միսը։ Քանի որ այդ վիտամինն արտադրվում է կենդանիների աղիների միկրոֆլորայում։ Միսը նաև պարունակում է ամինաթթուների ամբողջ հավաքածուն։

Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել միսը, ու այն չափավոր ուտել, ինչպես և այլ մթերքները։ Լավագույն տարբերակը միսն օգտագործել առանձին կամ ուտեստների բաղադրության մեջ շաբաթը երկու-երեք անգամ։ 100 գրամ կարմիր միսը մոտ 140 – 230 կալորիա է պարունակում։

 

 

Որն է մսի բերած վնասը

Ինչպես և ցանկացած մթերք, միսը կողմնակի ազդեցություններ ունի։ Օրինակ` մսի չափազանց օգտագործումը հանգեցնում է խոլեստերինի բարձրացմանը, ինչն իր հերթին բերում է անոթների խցանմանն ու սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ Ավելին՝ ապացուցված է, որ միսը մյուս ուտելիքներից ավելի երկար է մարսվում։

Թռչուն, թե՞ կարմիր միս

Իրականում դա ճաշակի հարց է։ Եթե առանձնապես մսակեր չեք, բայց ձեր համար կարևոր է սպիտակուց ստանալը, կարող եք հանգիստ տավարի միս ուտել։ Սպիտակուցի առավելագույն կոնցենտրացիան մսի այդ տեսակում է։ Տավարի միսը նաև միկրոտարրեր ու տարբեր խմբերի վիտամիններ է պարունակում։

Հավի միսը պարունակում է լինոլաթթու, որը ամրացնում է իմունիտետը, իսկ նրա մեջ եղած գլյուտամինը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, նիացինն էլ օգնում է սրտի աշխատանքին ու կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

Մսի բոլոր տեսակներից ամենադիետիկը հնդկահավինն է։ Առավել ճարպոտ է համարվում բադի միսը։ Ճարպերն օգնում են օրգանիզմից հանել կանցերոգեն նյութերը, լավացնում են մաշկի վիճակն ու ամրացնում են նյարդային համակարգը։

 

 

Կիրառությունը խոհարարության մեջ

Մսի պատրաստման առավել տարածված տարբերակը խորովածն է կամ սթեյքը։ Մասնագետների տվյալներով՝ ավելի օգտակար է միսը եփել գոլորշու կամ ածուխի վրա։ Սակայն վերջին դեպքում մի նրբություն կա։ Խորովածն ավելի օգտակար է եփել ոչ թե հենց մանղալի, այլ կրակի վրա։

Ի դեպ, այդ տարբերակը հնուց տարածված է եղել Հայաստանում, ու Կարսի խորոված անվանումն է ստացել։

Բանն այն է, որ պատրաստման ընթացքում թափած ճարպը, որը ածուխի վրա է ընկնում, ծխի միջոցով համ է հաղորդում մսին։ Իսկ կրակի մոտ պատրաստած խորովածն ավելի օգտակար է։

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․