Դեմքի մազերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Երբեմն դրանք պարզապես ժառանգականության հետևանք են: Անկախ պատճառից, դեմքի մազերը չխնամված տեսք են հաղորդում կանանց:
Մի քանի պարզ բաղադրիչներ միմյանց խառնելով՝ կարող եք ստանալ հրաշալի միջոց, որը կօգնի ազատվել այդ տհաճ մազերից:
Բացի այն, որ այս միջոցը հեռացնում է անցանկալի մազերը, նաև լի է վիտամիններով և հակաօքսիդանտներով: Այն խոնավացնում է մաշկն ու վերականգնում դրա փափկությունը:
Բաղադրություն
1 ճ/գ վարսակի խյուս
2 ճ/գ մեղր
2 ճ/գ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանաք: Զգուշորեն քսեք խյուսն ու շրջանաձև շարժումներով տարածեք այն հատվածներին, որտեղ անցանկալի մազեր կան: Թողեք խյուսը մնա 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Այս խյուսից հետո սովորական խոնավեցնող քսուք քսեք: Շաբաթը 2-3 անգամ կրկնեք գործողությունը: Անցանկալի մազերը կվերանան 1 ամսվա ընթացքում: