Յուրաքանչյուրիս օրվա մի զգալի մասը զբաղեցնում են մեր սովորությունները և նախասիրություները: Ամենատարածված սովորույթներից մեկն էլ սուրճ կամ թեյ խմելու սովորույթն է, այն փոխարինել է նախկին սերնդուների սեղան գցելու սովորույթին:
Հիմական ընտրությունը մնացել է սուրճի և թեյի միջև, եթե նույնիսկ չափազանց քաղցած ես: Սուրճի և թեյի "ներկայությունը" մեր կյանքում դարձել է անհրաժեշտություն, այդ են վկայում ամեն քայլափոխին հանդիպող սրճարանները և մի փոքր ավելի քիչ թեյարաները:
Կա կարծիք, որի համաձայն, թեյն ավելի օգտակար է առողջության համար, քան սուրճը: Սակայն կա նաև հակառակ կարծիքը: Իրականում երկուսի ճիշտ օգտագօրծումն էլ միանշանակ օգտատակար է, երկու ըմպելիքներն էլ իջեցնում են ինսուլտի, ինչպես նաև այցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Ե՛վ սուրճը, և՛ թեյը պարունակում են կոֆեին:
Սակայն կոֆեինի քանակությունն այս երկու ըմպելիքների մեջ տարբեր է: Սուրճի մեջ կոֆեինի քանակը ավելի շատ է,այդ է պատճառը, որ այն հաղորդում է թարմություն և առույգություն: Սուրճի ու թեյի օգտակար հատկությունները վերանում են շաքարավազի հավելումով ըմպելիքներ օգտագործելու, կամ դրանց մեջ շաքարավազ կամ սերուցք ավելացնելու, ինչպես նաև զուգահեռ ծխախոտ օգտագործելու դեպքում:
Սուրճի ու թեյի ընտրությունը համի ընկալման և օրգանիզմի վրա թողած հետևանքի արդյունք է: Ոմանք սիրում են սև թեյի նուրբ համը, իսկ որոշ մարդիկ էլ սիրում են սուրճի դառնությունը: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում ոչ մեկը, ոչ մյուսը, բայց ժամանակ առ ժամանակ պարտադիր օգտագործում են: