Մարդկությանը զարմացնում և գրավում է կանխագուշակելու շնորհը: Մեզ համար այնքան կարևոր է հավատալ վերին ուժերին և այն, որ ինչ-որ մեկը նրանց հետ կապ է պահպանում:
Բայց հաճախ մենք սխալվում ենք՝ կուրորեն հիանալով «մարգարեներով», ուշադրություն չդարձնելով, որ նրանց խոսքերը երբեմն գրոշի արժեք չունեն:
Mediamag.am-ը հավաքել և ձեզ է ներկայացնում Վանգայի կանխագուշակումներից մի քանիսը, որոնք չեն իրականացել:
Վանգելիա Գուշտերովա (1911-1996) – բուլղարացի կույր պայծառատես, միստիկ և բուսաբույժ: Կյանքի մեծ մասը անց է կացրել Պետրիչ քաղաքում: Նրա հետևորդները համոզված են, որ նա օժտված էր պարանորմալ ունակություններով:
Հաջորդիվ Վանգայի սխալ կանխագուշակումներն են:
1996թ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը պետք է հրաժարական տար: Բայց նա հրաժարականի մասին հայտարարեց 1999թ. դեկտեմբերի 31-ին:
1997թ. համար Վանգան կանխագուշակել էր, որ պետք է խոսա եգիպտական փարավոնի մումիան:
2010թ. համար Վանգան կանխագուշակել էր 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Այն պետք է տևեր մինչև 2014թ.: Ատոմային զենքի կիրառությունից հետո, հյուսիսային կիսագունդը, ըստ կանխագուշակման, պետք է զրկվեր ամբողջ բուսական և կենդանական աշխարհից:
Իսկ ապագայում մեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ: Ի դեպ դրանց մի մասը իրոք կարող է իրականանալ:
5076թ. կգտնեն տիեզերքի եզերքը:
5078թ. մարդկությունը կլքի տիեզերքը: բայց մարդկանց 40%-ը դեմ կլինի դրան:
5079թ. կլինի աշխարհի վերջը (հերթական):
Կարծում ենք, իրականում կամ գոնե առայժմ մարդկությանը տրված չէ իմանալ ապագան: Եվ միգուցե լավն էլ դա է: Համենային դեպս այդպես ավելի հետաքրքիր է: Այնպես, որ Mediamag-ը խորհուրդ է տալիս կուրորեն չհավատալ գուշակներին, պայծառատեսներին ու նմանատիպ մարդկանց, որքան էլ որ նրանց հռչակը տարածված լինի աշխարհով մեկ: