Հավանաբար չգիտեիք տան բանալու հետ կապված այս նշանները։ Մեր նախնիները պարզել են, որ առաջին հայացքից սովորական գործողությունները կարող են բերել անախորժություններ կամ, հակառակը, հաջողություն։
Այդպես էլ առաջացել են ժողովրդական նշանները։ Ճիշտ է այս ամենը թե ոչ՝ չենք կարող վստահ ասել։ Սակայն, ինչպես ասում են, չկա ծուխ առանց կրակի։
Հավանաբար լսել եք այն մասին, որ դուռը հզոր խորհրդանիշ է, հետևաբար՝ դրա բանալին ևս մեծ դեր է խաղում։ Ահա բանալու հետ կապված ժողովրդական նշաններ։
Եթե հաճախ եք կորցնում բանալին, մոտ ապագայում հնարավոր է կողոպուտ,
եթե բանալին ժանգոտել է, շուտով նվեր կստանաք,
եթե գիշերը քնելուց առաջ դուռը բանալիով փակում է կինը, կարող է վեճ լինել։
Բանալի գտնելը մեծ անախորժությունների նշան է,
եթե բանալին թողնեք դռան վրա, կարող են ի կատար ածվել ցանկությունները,
բանալի կորցնելը կարող է հանգեցնել հաջողության կորստի և ֆինանսական անհաջողությունների,
եթե աշխատասենյակի դռան վրա մոռացել եք ձեր բանալին, ապա աշխատավայրում կարող են տհաճություններ լինել,
եթե տանը գտել եք ձեր հին բանալին, պատրաստվեք զգալի դրական փոփոխությունների։
Ինչ չի կարելի անել բանալու հետ․․․
Մի՛ դրեք բանալին ճաշասեղանին,
տուն մի՛ բերեք պատահաբար գտնված ուրիշի բանալին,
դրսում գետնից մի վերցեք հին, ժանգոտ կամ կոտրված բանալիներ։