Ստախոսին հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա խոսքին, շարժումներին և տեսողական կոնտակտին։
Պարզվում է, սակայն, որ ավելի արտահայտիչ են այն ազդանշանները, որոնք մենք կառավարում ենք անգիտակցաբար, օրինակ՝ ոտքերի դիրքը։
Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ստախոսները արտահայտված շարժուձևեր ունեն, նրանք կարճ պատասխաններ են տալիս և չեն կարողանում նայել զրուցակցի աչքերին։ Հենց դա իմանալով՝ ստախոսները ամեն ինչ հակառակ են անում․ նրանք շարժումները նվազագույնի են հասցնում, երբեմն պահանջվածից երկար են նայում զրուցակցի աչքերին և մանրամասն պատասխաններ են տալիս։
Մնում է ուշադրություն դարձնել ենթագիտակցական շարժումներին։ Օրինակ՝ ստախոսի ոտնաթաթերը ուղղված են լինում այն կողմ, ուր ուզում է գնալ նա, դեպի ելքը։ Քրտնարտադրությունը և զարկերակի բաբախումների հաճախականությունը նույնպես չկառավարվող ազդանշաններ են։