Սիրված ուտեստ, որը կարելի է պատրաստել տանը. Հալվայի բաղադրատոմսը





Պատրաստման եղանակը

«Տնական» հալվան կարելի է երկու տարբերակով պատրաստել: Առաջինը. ալյուրը լցնել խորը թավայի մեջ, ավելացնել հալած յուղ, անընդհատ խառնելով բովել, մինչև փխրուն զանգված դառնա, որից հետո լցնել շաքարի օշարակը և շարունակել խառնել, մինչև գնդերը վերանան: Հալվան դնել ափսեի մեջ, հարթեցնել և խորանարդաձև կտրել:

Երկրորդ տարբերակ. ալյուրը բովել, մինչև մուգ շագանակագույն դառնա, անընդհատ խառնելով ավելացնել հալած յուղ, 5-8 րոպե շարունակել բովել: Շարունակությունը պատրաստե լառաջին տարբերակի նման : Շաքարի օշարակի փոխարեն կարելի է շաքարավազ վերցնել, բայց այս դեպքում զանգվածը պետք է խառնելով լավ տաքացնել, որ շաքարը հալվի:

Պարունակություն`

1 կգ ալյուրի համար վերցնել 200 գ. հալած յուղ, 100 գ. շաքար, 50 գ. տաք ջուր:

***

2-րդ Տարբերակ

Բաղադրամասեր

1 կգ ալյուրին՝

200 գ հալած յուղ,

100 գ շաքար,

50 գ տաք ջուր

Պատրաստման եղանակը

Ալյուրը լցնել խոր տապակը, ավելացնել հալած յուղ, անընդհատ խառնելով, բովել մինչև փխրուն զանգված ստացվի, որից հետո դրա վրա լցնել շաքարի օշարակ և խառնելը շարունակել մինչև որ գնդիկները վերանան։ Հալվան լցնել ափսեներր, հավասարեցնել և քառակուսի կտորներով կտրտել:

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․