Մարիամ անվան բացատրությունը
Մարիամ անունը առաջացել է եբրայերեն Maryam անունից։
Ունի իրար հակասող նշանակություններ՝ «դառնության ծով» կամ «սիրելի», «ցանկալի»։
Եկել է քրիստոնեության միջոցով։
Գործածական է բոլոր քրիստոնեական ժողովուրդների մեջ, ռուսերենով տարածված է Мария ձևը։
Հայերի մեջ այժմ հանդիպում ենք այս անվան բազում ձևերին՝ Մարուշ, Մարո, Մարուսյա, Մարի, Մարիա և այլն։