Սիրում եմ էներգետիկ ըմպելիքներ, իսկ մայրիկս ասում է, որ դրանք վնասակար են





ՀԱՐՑ:

Սիրում եմ էներգետիկ ըմպելիքներ. դրանք պարզապես անփոխարինելի են քննաշրջանի ընթացքում: Իսկ մայրիկս ասում է, որ դրանք վնասակար են:

ՊԱՏԱՍԽԱՆ:

Խորհուրդ կտայի բոլորովին հրաժարվել այդ ըմպելիքներից. դրանք իսկապես վնասակար են: Օրինակ՝ Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում դրանց վաճառքը սննդամթերքի խանութներում արգելված է, որովհետև նման ըմպելիքում պարունակվող շաքարի ու կոֆեինի քանակությունը վտանգավոր է երիտասարդ օրգանիզմի համար: Այդ ըմպելիքների ազդեցությունը պայմանավորվում է նյարդային համակարգը գրգռելով: Ուժն ու եռանդը, որ դու զգում ես այդ խմիչքից հետո, լյարդի ակտիվ աշխատանքի արդյունք է: Լյարդում է կուտակված գլիկոգենի՝ հատուկ ածխաջրի պաշարը։ Այն օգնում է անգամ մեծ ծանրաբեռնվածության դեպքում մնալ աշխույժ: Երբ դու խմում ես այդ «կախարդական» ըմպելիքը, լյարդը փոխանցում է իր ունեցած գլիկոգենի ողջ պաշարը և սկսում է արագ աշխատել` նոր պաշար ապահովելու համար: Միևնույն ժամանակ այն պետք է կատարի նաև իր հիմնական գործառույթը` վնասազերծի և դուրս հանի տոքսինները օրգանիզմից:

Հիմա պատկերացնո՞ւմ ես` ինչ վիճակում է հայտնվում քո լյարդը:
Իսկ մշտապես թարմ և աշխույժ լինելու համար պետք է ճիշտ սնվել: Քո սննդակարգում ավելացրու C վիտամին պարունակող մթերք` ճարպոտ ձկներ, ընկույզ և լոբազգիներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և էներգիայով ապահովում օրգանիզմը:

Չավդար Պավլով, բգդ, ավագ գիտաշխատող, Վ. Խ. Վասիլենկոյի անվ. կլինիկա, Ի. Մ. Սեչենովի անվ. ՄԲԱ




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․