Ճիշտ սննդակարգի սիրահարները հարգում են հավի մսի հեշտ յուրացվող սպիտակուցը և նվազագույն ճարպը:
Հավի դիետիկ կրծքամիսը կարող է բավական վտանգավոր լինել առողջության համար:
Ինչպե՞ս որակյալ մթերքը տարբերել ակնհայտորեն վնասակարից:
Կներկայացնենք՝ ինչպիսին է հավի առողջ կրծքամիսը:
Ուշադիր նայիր հավի մսին, որը պատրաստվում ես գնել:
Եթե սպիտակ զոլեր նկատես, ոչ մի դեպքում այն չգնես:
Սպիտակ զոլերը վկայում են այն մասին, որ հավը չափազանց արագ է աճել և դրա ճարպային հյուսվածքն անհամաչափ է զարգացել:
Այդպիսի միսը վնասակար ճարպեր և հավելումներ է պարունակում և կարող է ոչ միայն համեղ չլինել, այլև վնասակար առողջության համար:
Ըստ վիճակագրության՝ վաճառքում առկա հավի մսի մոտ 90%-ը հավերի միս է, որոնք ֆերմաներում են աճեցվել:
Դանց կերակրում են հակաբիոտիկներով և հորմոններով, բրոյլեր հավերը մեկուկես ամսում դառնում են հասուն թռչուն:
4 անգամ արագ, քան սովորական հավը, որը 6 ամսում է աճում:
Այդպիսի մսից չես թունավորվի մեկանգամյա պատրաստման դեպքում:
Բայց մշտական օգտագործման դեպքում բրոյլեր հավերի միսը վնասում է ներքին օրգանների աշխատանքին և հորմոնալ ֆոնը, նպաստում է ճարպակալմանը, կարող է լյարդի և երիկամների հիվանդությունների պատճառ դառնալ:
Հետևիր մեզ TikTok-ում 😊