Հորմոնալ անհավասարակշռությունն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա և կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Հորմոններն ազդում են օրգանիզմի մի շարք գործառույթների վրա: Կայքը ներկայացրել է հորմոնների հետ կապված մի քանի տարածված խնդիր:
Ինսուլին: Որոշակի գործոնների ազդեցությամբ զարգանում է ծայրամասային հյուսվածքների կայունությունն ինսուլինի նկատմամբ:
Նշաններ
- քաղցր ուտելու ցանկություն
- գրգռվածություն սննդի ընդունումը բաց թողնելու դեպքում
- կախվածություն սուրճից
- ուտելու անհագ ցանկություն
- լարվածություն, նյարդային վիճակ
- տեսողության մթագնում
- հոգնածություն սնունդ ընդունելուց հետո
- քաղցր ուտելուց հետո էլ ցանկությունը չի վերանում
- գոտկատեղի շրջագիծը շատ ավելի մեծ է, քան ազդրերի շրջագիծը
- հաճախակի միզարձակում
- ծարավի զգացում
- դժվարություններ ավելորդ քաշից ազատվելիս:
Կորտիզոլ: Սա սթրեսի հիմնական հորմոններից է, իսկ դրա անհավասարակշռությունը կարող է մակերիկամների խնդիրներ առաջացնել:
Նշաններ
- գլխապտույտ արագ վեր կենալու դեպքում
- ցերեկային գլխացավեր
- արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ
- քրոնիկ բորբոքում
- եղունգների թուլություն
- տրամադրության անկումներ
- քաշից ազատվելու դժվարություն
- աղի կամ քաղցր մթերք օգտագործելու անհագ ցանկություն
- ցածր լիբիդո
- անքնություն
- հոգնածություն ցերեկային ժամերին և ակտիվություն գիշերվա ընթացքում:
Վահանաձև գեղձ: Վահանաձև գեղձի հորմոնները կարևոր են ամբողջ օրգանիզմի համար:
Նշաններ
- դեպրեսիա, մոտիվացիայի բացակայություն
- գլխացավեր առավոտյան ժամերին, որոնք ցերեկային ժամերին անցնում են
- բարակ մազեր, հոնքեր, թարթիչներ
- մազաթափություն
- մաշկի չորություն
- դանդաղկոտություն
- հոգնածության զգացում
- մրսկանություն
- արդյունավետ աշխատելու համար երկար ժամանակով քնելու պահանջ
- քաշի ավելացում
- աղիների դժվար անցանելիություն:
Էստրոգեն: Այս հորմոնը որոշիչ նշանակություն ունի երկու սեռերի համար էլ:
Էստրոգենի անբավարար մակարդակի մասին վկայող նշաններ.
- որովայնի փքվածություն, մեծ քանակով գազերի արտադրություն
- քաշի արագ ավելացում
- ցավ կրծքերում
- տրամադրության անկումներ
- անհանգստության զգացում կամ դեպրեսիա
- միգրեն
- անքնություն
- թուլություն:
Պրոգեստերոն: Ազդում է վերարտադրողական առողջության վրա:
Նշաններ
- անքնություն
- անառողջ մաշկ
- ցավ կրծքերում
- դժվարություններ նիհարելիս
- գլխացավեր
- անհանգստություն
- անպտղություն:
Տեստոստերոն: Կանանց շրջանում տեստոստերոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները.
- ակնե
- պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
- մազակալում, հատկապես՝ դեմքի և ձեռքերի շրջանում
- հիպոգլիկեմիա կամ արյան մեջ շաքարի անկայուն մակարդակ
- բարակ մազեր
- անպտղություն
- ձվարանների կիստա
- ցավեր դաշտանային ցիկլի ընթացքում:
Կանանց օրգանիզմում այս հորմոնի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել.
- քաշի ավելացում
- հոգնածություն
- ցածր լիբիդո:
Լեպտին: Այս հորմոնը վերահսկում է՝ ինչպես է օրգանիզմն օգտագործում ճարպն էներգիա արտադրելու նպատակով:
Նշաններ
- ավելորդ քաշ
- քաշից ազատվելու դժվարություններ
- ուտելու մշտական ցանկություն:
Հետևիր մեզ TikTok-ում 😊