5 պատճառ, թե ինչու դու միշտ էներգիայի պակաս կունենաս



Ներկայացնում ենք հինգ պատճառ, թե ինչու դու միշտ էներգիայի պակաս կունենաս։

1. Ուղեղում ծագած մտքերն ու ազդակները արհամարհել

Եթե քո սենյակում կատարյալ քաոս է, ինչը նյարդայնացնում ու ազդում է քեզ վրա, ուրեմն որքան էլ որ կարևոր գործ անես, սենյակը մաքրելու և հավաքելու միտքը տանջելու է քեզ։ Իսկ երբ սկսում ես արհամարել կամ հետաձգել այդ ցանկության կատարումը, աստիճանաբար կորցնում ես քո էներգիայի մեծ մասը։ Արդյունքում դու ոչինչ չես ցանկանում անել։

2. Հակասություններ

Մեր ամբողջ կյանքը պայքար է մեր ու մեր օրգանիզմի միջև։ Եթե դու ապրում ես՝ բավարարելով միայն օրգանիզմի հիմնական պահանջները (սնունդ, ջերմություն, ինտիմ մերձեցում), ապա դրանից տուժում է հոգին։ Կյանքում գլխավոր հակասությունները հենց այն խոչընդոտներն են, որոնք առկա են մտքի և հոգու միջև։ Դրանք երբեք թույլ չեն տալիս մարդուն լինել այնպիսին, ինչպիսին նա կա։ 

Առաջին հակասությունը ծնվում է «պետք է դառնամ…» արտահայտությունից։ Դու ցանկանում ես նոր կանոններով շարժվել, բայց հետո մտածում ես, որ դա քո շրջապատին դուր չի գա, և նրանք թույլ չեն տա քեզ անել դա։ Եվ այս հակասությունները տանջում են մարդուն ու նրանից մեծ էներգիա խլում։ 

Ուստի, այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է ապրել ներկայով և աստիճանաբար անել այն, ինչ իսկապես ցանկանում ես։ Այդպես հակասություն է ստեղծվում քո և արտաքին աշխարհի միջև, բայց հոգիդ խաղաղ է։

 

 

3. Էներգիայի կլանող մարդիկ

Մարդը սովորաբար կախվածության մեջ է ուրիշներից։ Սակայն կան մարդիկ, որոնք բացասաբար են ազդում մյուսների վրա եւ կլանում են նրանց էներգիայի մեծ մասը։ Սովորաբար նման մարդիկ զրուցելիս խոսում են միայն ձեր մասին՝ ոչինչ չպատմելով իրենցից։ Այս մարդկանց հետ շփվելիս պետք է անակնկալ մոտեցում ցուցաբերել եւ չանել ու չասել այն, ինչ նրանք ակնկալում են։ Այս պարագայում դուք թուլացնում եք նրանց՝ պաշտպանելով սեփական էներգետիկ դաշտը։ Հիշեք, նման մարդիկ որպես իրենց թիրախ ընտրում են թույլերին, քանի որ հակառակ պարագայում նրանք կզրկվեն իրենց էներգիայից։ Պետք չէ բարկանալ, պարզապես հարկավոր է թույլ չտալ մյուսներին սնվել ձեր էներգիայով։

4. Բաց չթողնելու ցանկություն

Մտածել մի բանի մասին, որի համար հետո զղջալու ես, նույնն է, ինչ «խմել սեփական արյունը»։ Էներգիան, որը կուտակվում է քո ներսում, անպայման պետք է դուրս գա. սա կանոն է։ Այսպես թե այնպես կյանքում միշտ էլ կատարվում են բացասական երեւույթներ, որոնց վրա կարելի է ծախսել այդ էներգիան։ Ուստի, պետք չէ ձեր էներգիան վատնել՝ մտածելով անցյալի ցավերի մասին կամ պատկերացնելով ապագայի դժվարությունները։ Իհարկե, մարդու համար շատ դժվար է, բայց պետք է մոռանալ անցյալի եւ ապագայի մասին։ Թույլ մի տվեք փուչ մտքերին եւ պատկերացումներին կլանել ձեր էներգիան։

5. Հնարավորի անիրական սահմանները

Վերջին կետը նախորդի շարունակությունն է։Երբ դու կհասկանաս, որ միայն ներկան է կարեւոր, դու կկարծես՝ անցյալն անգամ չի եղել։ Դու ապրում ես հիմա, այստեղ, այս պահին եւ միայն անցյալը մոռանալով կարող ես փոխել ամեն ինչ։ Ներկայում հաջողության հասնելու համար անցյալը պետք է աստիճանաբար կամ միանգամից մոռանալ եւ թողնել միայն ներկան, որում զարմանալիորեն ոչինչ կանխորոշված ու մտածված չէ։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․