Պարզվում է՝ համացանցը իրական հիվանդություն է: Բժիշկները տագնապ են բարձրացրել դեռևս 2007 թ.:
Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն տարի ավելի շատ երեխաներ են տառապում ուշադրության խանգարումով, հիշողության կորստով, ինքնավերահսկողության բացակայությամբ, ճնշվածությամբ, ընկճախտով:
Այսպիսի խանգարումները բնորոշ են թվային սրենդի երեխաներին, իսկ ախտանիշերը գրոծնականում նույնն են, ինչ ծերունական թուլամտության կամ գանգուղեղային լուրջ հիվանդության դեպքում:
Գինականները հաշվարկել են, որ 7-ամյա երեխան հեռուստացույցի, պլանշետի կամ հեռախոսի էկրանի առաջ անց է կացնում իր կյանքի մեկ տարուց ավելին:
Այն դեպքում, երբ ևս 3 տարի ծախսվում է քնելու և ուտելու վրա:
Իսկ մինչև 18 տարեկանը նա թվային ժամացի վրա ծախսում է ավելի քան 4 տարի:
Համացանցում կարելի է նաև իսկապես օգտակար տեղեկություն գտնել, բայց նախ պետք է սովորել ինքնուրույն մտածել և կարողանալ տարբերել վատն ու լավը:
Երեխայի չամրացած ուղեղին անսահամանփակ տեղեկություն ուղղելով՝ մենք կարող ենք այն խափանել:
Երեխաներին պետք է զարգացնել նաև ֆիզիկական ունակությունները:
Սակայն խնդրին այն է, որ երեխաները սկսել են 10 անգամ քիչ զբոսնել և խաղալ բաց երկնքի տակ:
Եվ մեկ խնդիր կա՝ համացանցը և տեսախաղերը ձգողություն ունեն: Դրանք կարելի է համեմատել թմրանյութերի հետ, որոնք միշտ քիչ են:
Երեխաներին պետք է առողջ քուն, իսկ նրանք չեն կարողանում բաժանվել սիրելի խաղալիքից:
Սակայն պետք չէ ամեն ինչի համար համացանցը մեղավոր համարել:
Առաջին հերթին ծնողներն են մեղավոր, որոնց համար ավելի հեշտ է երեխային նստեցնել համակարգչի առաջ և չմտահոգվել, որ երեխան դրսում կվազի և կարող է ծունկը կոտրել կամ կորչել:
Մեր օրերում ալկոհոլին և թմրանյութերին զուգահեռ կախվածություն են առաջացնում համացանցը, համակարգիչը, հեռուստացույցը, համակարգչային տեսախաղերը…
Եվ ծնողների ավելի քան 90% ն անգիտակացաբար երեխաներին նստեցնում է դրանց դիմաց՝ դրանք դարձնելով թվային թմրանյութեր:
Հետևիր մեզ TikTok-ում 😊