Ալոպեցիայով կամ ճաղատությամբ տառապում են նաև կանայք:
Այս հիվանդության պատճառները բազմազան են:
Մեծ նշանակություն ունի նաև ժառանգականությունը:
Ուժեղ սթրեսների կամ հոգեբանական տրավմաների դեպքում` նույնպես առաջանում է մազաթափություն:
Շատ հաճախ այն կապված է ապահարզանների կամ աշխատավայրում ունեցած անհաջողությունների հետ:
Էնդոկրին համակարգի գործունեության խանգարման դեպքում առաջանում է այս հիվանդությունը, երբ մարդու օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ:
Այս ամենը կատարվում է կնոջ օրգանիզմում հղիությունից հետո, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դադարից հետո, սեռական գեղձերի ֆունկցիաների մարման շրջանում:
Որոշ դեղահաբերի ընդունումը վատ է անդրադառնում մազածածկույթի վրա:
Քիմիական կամ ջերմային այրվածքները նույնպես կարող են ճաղատության պատճառ դառնալ:
Նկատելով ճաղատության առաջին նշանները` փորձեք լուծում տալ այդ խնդրին. որոշ ժամանակով դադարեցրեք մազերը ներկելը, ընտրեք համապատասխան շամպուն, մազերը ամրացնելու համար հատուկ դիմակներ օգտագործեք:
Օրինակ` սոխամեղրային դիմակը ամրացնում է մազերը, կանխելով զարգացող հիվանդությունը:
Դիմակը պատրաստելու համար 4 մաս մանր քերած սոխին խառնեք 1 մաս մեղր, ստացված մասսայով մազարմատները մերսեք և թողեք 40 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով` առանց շամպունի:
Ի դեպ, մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել նաև մազերը շատ ձիգ հավաքելու կամ հյուսք անելու ժամանակ:
Հետևիր մեզ TikTok-ում 😊