Մի փոքրիկ մոխրագույն հավ նստած էր իր հավաբնի կողքին գտնվող բացատում և տխրում էր.
– Ես աղքատ եմ, դժբախտ: Աքլորներն ինձ չեն հասկանում, հավերն ինձ վիրավորում են։ Հավաբունը մութ է, խուլ, դատարկ, տխուր։
Այդ պահին մի հսկայական սպիտակ թռչուն թռավ նրա կողքով։ Նա լսեց հավի խոսքերը, վայրէջք կատարեց կողքին և ասաց.
– Մի՛ անհանգստացիր, հա՛վ: Ուզո՞ւմ ես՝ քեզ օգնեմ թռչել մի գեղեցիկ երկիր, որտեղ դու երջանիկ կլինես:
– Ո՛չ, հավերը չեն կարող թռչել,- պատասխանում է մոխրագույն հավիկը:
– Ես քեզ կսովորեցնեմ,- ասում է սպիտակ թռչունը:
– Ես չափազանց փոքր թևեր ունեմ:
– Մի՛ անհանգստացիր, ես կնստեցնեմ քեզ իմ մեջքին, միասին կթռչենք:
– Ո՛չ: Ես նոր երկրում տեղ չեմ ունենա ապրելու,- ասում է հավիկը:
– Ես կօգնեմ քեզ տուն կառուցել, մի՛ անհանգստացիր,- ասում է սպիտակ թռչունը:
– Ի՞նչ եմ ես անելու միայնակ,- անհանգստանում է հավիկը:
– Մի՛ անհանգստացիր, ես կօգնեմ քեզ աքլոր գտնել,- ասում է սպիտակ թռչունը:
– Իսկ եթե այդ աքլորը չա՞ր լինի,- հարցնում է հավիկը:
– Ես կսովորեցնեմ քեզ այնպես ապրել, որ միայն բարի աքլորների հանդիպես,- վստահեցնում է թռչունը:
– Այդպիսի աքլորներ չկան աշխարհում,- ասում է հավը:
Սպիտակ թռչունը բարկանում է և հեռանում:
Հեքիաթի եզրակացությունը. եթե դժգոհ ես կյանքիցդ, փոխիր այն, մի՛ փնթփնթա:
Հետևիր մեզ TikTok-ում 😊