Մեկ մետր 55սմ հասակ ունեցող մարդիկ սովորաբար ունենում են արտակարգ ունակություններ, անսպառ էներգիա, հաղթանակի հասնելու մեծ ձգտում:
Նապոլեոնը, օրինակ, հակառակ իր կարճ հասակին, միշտ ձգտում էր բարձր պաշտոնների, նվաճողական խառնվածք ուներ և հենց այդ արժանիքներով էլ մտավ պատմության մեջ:
Հոգեբանները հենց Նապոլեոնին են պարտական հետազոտելու համար մարդու վարքագծի դրդապատճառները, որոնցում պարզաբանվում էր ցածրահասակ տղամարդկանց ձգտումը դեպի փառքը, հարստությունը, իշխանությունը և հաջողությունը: Նրանք դա կոչեցին «նապոլեոնյան կոմպլեքս»:
Նմանատիպ մարդկանց ցուցակը գլխավորում են Ֆրիդրիխ Մեծը, Մոցարտը, Ազնավուրը, Հերբերտ Ֆոն Կարայանը, Լենինը, Շմիդտը, Չապլինը, Օնասիսը և շատ ոիրիշներ: Դեռ վաղ հասակում կարճահասակ տղաներն ըմբռնում են, որ հաջողության կհասնեն ո'չ մկանների, ո'չ էլ բռունցքների շնորհիվ, եթե խելացի են և ունեն մեծ հավակնություններ:
Միգուցե հենց այդ բնավորության բարդույթը, գումարած դերասանական ունակությունները, ի հայտ բերեցին այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են հռչակավոր Դասթին Հոֆմանը, Ալ Պաչինոն, Մարլոն Բրանդոն և բոլորի կողմից սիրված Լուի դե Ֆյունեսը: Ժան Կլոդ Վան Դամը, չնայած իր կարճահասակ լինելուն, ամերիկյան կինոյի աստղերից մեկն է, սակայն մինչև այժմ նա ցավագին է վերաբերվում իր հասակին` կողքին տեսնելով հոլիվուդյան սուպերմեն Առնոլդ Շվարցենեգերին (1,88մ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կարճահասակ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում և ավելի երկարակյաց են:
Հետևիր մեզ TikTok-ում 😊