Կանաչ սոխը մեծ քանակով ջուր է պարունակում, հարուստ է C, K, E վիտամիններով, ֆոլաթթվով: 100 գրամը պարունակում է.
11 գրամ ածխաջուր
3 գրամ բջջանյութ
52 մգ կալցիում
2 գրամ սպիտակուց
50 մգ ֆոսֆոր
5 մգ նատրիում:
Որոշ հետազոտություններ պնդում են, որ կանաչ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են պայքարել բակտերիաների դեմ, մասնավորապես՝ Staphylococcus aereus բակտերիայի դեմ: Այն կարող է մաշկային և այլ վարակների պատճառ դառնալ, որոնք կարող են ազդել աղեստամոքսային տրակտի առողջության վրա:
Մի մոռացեք հավասարակշռված սննդակարգի կարևորության մասին: Սննդակարգում պետք է ներառված լինի բազմազան մթերք, որը հնարավորություն կտա օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով:
Հետևիր մեզ TikTok-ում 😊