Ընկերական աջակցություն
Ես ու Հասմիկը հանդիպում էինք մոտ երեք տարի և հեռուն գնացող ծրագրեր ունեինք: Սակայն ես դեմ էի շքեղ հարսանեկան արարողությանը (հյուրերի ամբոխին, անիմաստ ծախսված միջոցներին ու մեկ օրվա զգեստի համար ահռելի գումարներ վճարելուն): Ինչևէ, մտերիմ ընկերս որոշեց ամուսնանալ և խնդրեց ինձ օգնել նախապատրաստական աշխատանքներում: Մոտ երեք ամիս օգնում էի նրան ընտրել ռեստորանը, հարսանեկան ուղևորության երկիրը, կենացներ էի անգիր անում ու նրա հետ տոնական կոստյում փնտրում: Այդ ամենն ինձ այնքան գրավեց, որ մտքումս արդեն հստակ գծագրեցի իմ իդեալական հարսանիքը և շուտով ամուսնության առաջարկ արեցի Հասմիկին: Ես ի վերջո հասկացա, որ հարսանեկան խնջույքը ոչ միայն ծախս է, այլև վառ տպավորություններ ու բարի հիշողություններ:
Արեն, 28 տ.
Տատիկի թեթև ձեռքով
Հարսանեկան ծիսակատարության ժամանակ մատանիներով զարդատուփը պետք է բռներ իմ փոքրիկ զարմուհին: Ուստի մենք նախօրոք դրեցինք մեր մատանիները զարդատուփի մեջ և այն տվեցինք երեխային: Հանդիսավոր պահին նա մոտեցրեց զարդատուփը, որպեսզի մենք փոխանակենք մատանիները, սակայն այն դատարկ էր: Պարզվեց, որ տատիկս ապահովության համար ծիսակատարությունից առաջ հանել էր դրանք զարդատուփից, իսկ հետո, ընկնելով գործով, մոռացել էր տեղը դնել: Լիլիթը` հարսնացուս, հրաժարվեց պսակադրվել առանց մատանիների, և մենք, որպես սիրո ու հավատարմության նշան, միմյանց մատներին սպիտակ ժապավեններ կապեցինք:
Լևոն, 25 տ.
Հետևիր մեզ TikTok-ում 😊