Մի ծնվիր գեղեցիկ. ինչով է վատ հաճելի տեսքը





Ֆիզիկական գեղեցկությունը հաճախ օգնում է կյանքում, սակայն, ըստ հոգեբանների, գեղեցիկ մարդկանց կարող են հետապնդել անսպասելի խնդիրներ: Կարելի՞ է լինել շատ գեղեցիկ:

Մեզանից շատերի համար այս հարցը արդիական չէ: Այնուամենայնիվ, հոգեբաններին վաղուց հետաքրքրում է հաճելի արտաքինի դրական եւ բացասական ազդեցության թեման, դրանց կրողների վրա: Ապրում են արդյոք նրանք, ովքեր օժտված են սիմետրիկ դիմագծերով եւ գեղեցիկ կազմվածքով , ընդհանուր երկրպագության մթնոլորտում: Կամ ավելի լավ է անբարետես տեսք ունենալ:

ԱՄՆ-ի Շառլոտա քաղաքի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի սոցիոլոգ հոգեբաններ Լիզա Սլատտերի Ուոկերը եւ Տոնյա Ֆրեվերտը իրականացրել են վերլուծություն այս թեմայի բոլոր աշխատանքներով՝ ոսումնասիրելով գիտական նյութերը մի քանի տասնյակ տարվա եւ եկել են մի քանի զարմանալի եզրակացությունների: Մակերեսային մակարդակի վրա գեղեցկությունը, իրոք, կարող է կուրացնել: Տեսնելով, որ այդ մարդը ունի դրական հատկանիշներ, մեր ենթագիտակցականը մեզ հուշում է, որ մյուս հարցերում եւս բնությունը նրան չի խնայել: «Սա կարգավիճակի շատ բնութագրող հատկանիշներից մեկն է, հեշտությամբ ճանաչել շփման ժամանակ», - ասում է Ուոկերը: Հոգեբանները այս մոտեցումը անվանում են:

«Գեղեցիկ է, ուրեմն լավն է»: Նա ծանոթ է ամերիկյան սերիալի «Ստուդիա 30» երկրպագուներին: Մի սերիայում, որը կոչվում է «չափազանցված ժողովրդականություն» գործող անձըԴժոն Խեմման ամբողջությամբ կոմպետետ չէ , բայց նա ոչ մի դժվարություն չունի, քանի որ ունի գրավիչ տեսք: Բնական հմայքը օգնեց նրան ստանալ բժշկական դիպլոմ, սակայն նա չի կարող կատարել, նույնիսկ տարրական առաջին օգնությունը: Ըստ գիտնականների դիտարկումների իրական կյանքում իրավիճակը նույնն է: Օրինակի համար, Ուոկերը եւ Ֆրեվերտը գտել են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ համակրելի աշակերտները (աշակերտուհիները) եւ ուսանողները (ուսանողուհիները) գնահատվում են դասավանդողների կողմից ինչպես ավելի խելացի եւ ունակ, որը արտացոլվում է գնահատականներով:

Տարիների ընթացքում, այս էֆեկտը ամրապնդվում է. «Տեղի է ունենում կուտակում, - ասում է Ֆրեվերտը, - անձը դառնում է ավելի վստահ, պոզիտիվ մտածող, եւ ստանում է ավելի լավ հնարավորություն՝ ցուցաբերելու իր հմտությունները»: Աշխատավայրում գեղեցիկ դեմքը նույնպես կարող է լինել արժեքավոր օգնություն: Ուրիշ հավասար պայմաններում ավելի գրավիչ մարդիկ սովորաբար ունենում են ավելի բարձր աշխատավարձ եւ արագ բարձրանում են կարիերայի սանդուղքով, քան նրանք, ովքեր ոչ այնքան բարետես են:

Ուսումնասիրությունը շրջանավարտների մեջ ցույց է տվել, որ առավել գեղեցիկ եւ քիչ գեղեցիկ ուսանողների խմբերի միջեւ աշխատավարձի տարբերությունը 10-15% է (ողջ աշխատանքային գործունեության ընթացքում այդպիսով կուտակվում է 230 հազ.դոլար ավել): «Այս մարդիկ ողջ կյանքում ունեն առավելություն - դպրոցական նստարանից մինչեւ աշխատավայրը», - ասել է Ուոկերը: Տեսքը շատ կարեւոր է նույնիսկ դատարանում: Գրավիչ ամբաստանյալները հաճախ ստանում են ավելի մեղմ պատիժ կամ նույնիսկ արդարացվում են, իսկ հաճելի հայցվորները ունեն ավելի մեծ շանս գործը շահելու եւ դատարանով մեծ գումար վերցնելու:

«Սա մի համատարած միտում է», - ասում է Ուոկերը: Այսպիսով, շատ դեպքերում օգտակար է լինել գեղեցիկ: Բայց կան բացառություններ: Գրավիչ տղամարդիկ օրինակ, համարվում են լավ ղեկավարներ, բայց գեղեցիկ կանանց նկատմամբ կարող են աշխատել սեքսիստական նախապաշարմունքները, նրանց հազվադեպ են տալիս պատասխանատու բարձր պաշտոններ (Հոլիվուդը նշվում է նաեւ այդ թեմայով, Ֆրեվերտը եւ Ուոկերը խորհուրդ են տալիս որպես լուսաբանում տեսնելու Ռիս Ուիզերսպունի «Օրենքով շիկահերը»: Եվ ինչպես կարող եք կռահել, երկու սեռերի հմայիչ ներկայացուցիչները բախվում են խանդին- մեկ ուսումնասիրությունը պարզել է, որ եթե աշխատանքային հարցազրույցը անց է կացնում նույն սեռի մարդը, ապա նա կարող է հրաժարվել վարձել ձեզ, եթե գտնի, որ դուք ավելի գրավիչ եք:

Կա ավելի վտանգավոր թակարդ. գեղեցկությունը կարող խաբել ձեր բժշկին: Գեղեցիկ արտաքինը ենթագիտակցորեն ասոցացվում է առողջության հետ այնպես որ, եթե բարետես է մարդը, նրա հիվանդությունը հաճախ լուրջ չի ընդունվում: Օրինակ, եթե բարետես հիվանդը գանգատվում է ուժեղ ցավից, բժիշկները հակված են ավելի քիչ ուշադրություն դարձնել ցավին , քան այն դեպքում, երբ հիվանդները գրավիչ չեն: Բացի այդ, կյանքում գեղեցկություն կրողը կարող է լինել միայնակ: 1975 թ.-ին հետազոտողները հայտնաբերել են, որ անցորդները մայթում մի կողմ են քաշվում, երբ անցնում է գեղեցիկ կին - թերեւս սա հարգանքի նշան է, բայց հեռավորություն պահպանվում է:

"Գեղեցկությունը ստեղծում է հզոր պրոեկցիա տեսողական տարածությունում, սակայն դա կարող է մյուսներին ստիպել մտածել, որ այն կրողին չի կարող մոտենալ», - ասում Ֆրեվերտը: Հետաքրքիր է, օնլայնծանոթանալու ծառայությունը OKCupid վերջերս տեղեկացրել է, որ օգտվողները իդեալական գեղեցիկ լուսանկարներով ունեն ավելի քիչ հավանականություն, գտնել իրենց զուգընկերոջը, քան նրանք, ում լուսնկարները ավելի պարզ ենհնարավոր է, որ պոտենցիալ հոգ տանողները պարզապես վախենում են:

Այնպես որ, գեղեցկությունը չի երաշխավորում անամպ կյանք, չնայած օգնում է լուծել մի շարք խնդիրներ: Ֆրեվերտը եւ Ուոկերը նշում են, որ ինչպես եւ ինքը՝ հայեցակարգի գեղեցկությունը,ավելի շուտ մակերեսային ազդեցություն է եւ չունի խոր արմատներ մարդկային կենսաբանության մեջ: «Մենք ունենք մի շարք մշակութային ստերեոտիպեր գեղեցկության մասին, որը թույլ է տալիս մեզ բացահայտել մարդկանց, ինչքանով են գեղեցիկ: Նույն այդ ստերեոտիպերը ստիպում են մեզ ասոցացնել այդ հեղինակության հետ», - ասում է Ուոկերը: Այսինքն, ըստ էության գեղեցկությունը- դա արագ միջոց է տալ մարդուն գնահատական:

«Ինչպես ցանկացած արագ միջոց, այնպես էլ դա ոչ այնքան հուսալի է», - ասել է Ֆրեվերտը: Խուսափել տխուր հետեւանքներից նման շտապողականությամբ, կարող է լինել բավականին պարզ, օրինակ,խնդրեք կադրերի բաժնին տված հարցազրույցից առաջ տրամադրել ավելի շատ տեղեկություններ թեկնածուի իրական ձեռքբերումների մասին: Ի վերջո, ըստ Ֆրեվերտի եթե չափազանց մեծ ուշադրություն եք դարձնում ձեր արտաքինին, դա կարող է հանգեցնել ավելորդ սթրեսի եւ հուզմունքի, նույնիսկ եթե դուք բնական գեղեցիկ եք: «Եթե դուք խառնվածքով գրավիչ եք, դա կարող է ազդել ձեր կյանքի եւ ուրիշների հետ հարաբերություններում », - ասում է նա: Այն կարող է թվալ ծեծված, երեսից ջուր մի խմիր , բայց գեղեցկությունը չի կարող թաքցնել վատ բնավորությունը:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․