Ամբողջ աշխարհով մեկ հայտնի համեղ կարկադե թեյն ունի ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական հատկություններ: Կարկադեն վաղուց հայտնի է իր բուժարար հատկություններով:
Թեյ կարկադե. Առավելություններն ու թերությունները
Կարկադեն հայտնի է մի շարք օգտակար հատկանիշներով, քանի որ այն՝
Իջեցնում է արյան ճնշումը
Ունի հակաբակտերիալ ազդեցություն
Ամրացնում է անոթների պատերը
Օգնում է լեղու դուրսմղմանը
Լավացնում է լյարդի աշխատանքը
Դուրս է բերում տոքսինները
Խթանում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը
Կանխարգելում է խոցերի գոյացությունը
Լավացնում է տղամարդկանց առողջությունը
Օգնում է հաղթահարել սթրեսն ու հոգնածությունը
Կարող է օգտագործվել՝ որպես ճիճվաթափ միջոց
Օգնում է գինարբուքի և սննդային թունավորման դեպքում
Լավացնում է տեսողությունը
Կակադե խորհուրդ է տրվում ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց:
Այս թեյը չունի որևէ սեռական հակացուցում, միակ բանը, որ պետք է հիշել, որ կարկադե թեյը չի կարելի խմել՝
Ստամոքսի բարձր թթվայնության դեպքում
Գաստրիտի և խոցի դեպքում
Ցածր ճնշման դեպքում
Կարկադե թեյը բավական օգտակար է: Այն, ինչպես արդեն նշեցինք, ունի մի շարք օգտակար հատկանիշներ, բացի վերը նշվածից՝ այն նաև բարձրացնում է իմունիտետը:
Սակայն, պետք է հիշել, որ այս համեղ ըմպելիքը պետք է խմել չափավոր քանակությամբ: Խորհուրդ է տրվում օրական 3 բաժակից ոչ ավելի: Կարկադեն ակնհայտ վնաս կարող է հասցնել միայն այն դեպքում, եթե ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեք, քանի որ այն բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը:
Այս թեյը հակացուցված է նաև երիկամային և լեղապարկի քարեր ունեցողներին:
Հետևիր մեզ TikTok-ում 😊