Մի ուղղեք ենթակաների սխալները, նույնիսկ եթե շատ եք ուզում։ Երկարաժամկետ հեռանկար կա, որ դա ընկերությանը միայն օգուտ կբերի։
1992 թվականին Սթիվ Ջոբսին հրավիրեցին դասախոսություն անելու Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մենեջմենթի դպրոցում։ Ելույթի ժամանակ նա կիսվեց իր փորձով, որը ձեռք է բերել՝ աշխատելով Apple և NeXT ընկերություններում։ Դասախոսության ավարտին նրան հարցրին՝ որն է ամենակարևոր դասը, որ նա անձամբ ստացել է Apple-ում և հիմա կիրառում է NeXT-ում։
Մի փոքր մտածելուց հետո Ջոբսն այսպիսի պատասխան տվեց.
- Հիմա ես գործընկերներիս նայում եմ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Երբ տեսնում եմ, որ որևէ բան այնպես չի արվում, ինչպես պետք է, չեմ շտապում ուղղել դա․ չէ՞ որ մենք ընկերություն ենք կառուցում։ Եվ պատրաստվում եք հիանալի աշխատանք կատարել մոտակա տասը տարին, ոչ թե մեկ տարի։ Դրա համար ես պետք է մտածեմ ոչ թե ինչպես ուղղեմ սխալը, այլ ինչպես օգնեմ, որ նա սովորի։
Գլխավոր խորհուրդը յուրաքանչյուր առաջնորդի համար. սովորեցրե՛ք ձեր ենթականերին, մի՛ ուղղեք նրանց։
Երբ որևէ մեկը ձեր ընկերությունում չի կարողանում լուծել որևէ խնդիր կամ սխալ է թույլ տալիս, դժվար է անձամբ չխառնվելը, բայց դա չի օգնի այդ մարդուն, ինչպես նաև ամբողջ ընկերությանը։ Օգտագործեք նրա սխալը որպես հնարավորություն՝ նրան սովորեցնելու։
Օրինակ՝ կիսվեք իրավիճակներով, երբ դուք ինքներդ եք նման սխալներ թույլ տվել։ Պատմեք՝ ինչպիսի դասեր եք քաղել դրանցից։ Թող ձեր փորձը ոգևորի նրան իրերին նոր ձևով նայել, բայց ընդունեք, որ այդ մարդը կարող է խնդրին անհատական մոտեցում ցուցաբերել։ Այդ ժամանակ աշխատողները ձեր մեջ կտեսնեն ուսուցչի և մարզիչի, ոչ միայն ղեկավարի։
Հիշեք՝ սխալներն անխուսափելի են։
Հետևիր մեզ TikTok-ում 😊