Կանաչ ոլոռ. կամրացնի ոսկորները, կպաշտպանի սիրտը, և՝ ոչ միայն





Կանաչ ոլոռը ոչ միայն համեղ է, այլև օգտակար առողջության համար։ Այն մեծ քանակով որակյալ սպիտակուց է պարունակում, ածխաջրեր, բջջանյութ, կալցիում, երկաթ, վիտամիններ։

Ահա 6 պատճառ, թե ինչու է հարկավոր օգտագործել այս մթերքը։

Արյան շեղումների դեմ պայքար։ Կանաչ ոլոռը մեծ քանակով երկաթ է պարունակում, որն օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։ Ոլոռը նաև միացություններ է պարունակում, որոնք օգնում են մաքրել արյունը։

Ամրացնում է ոսկորները։ Կանաչ ոլոռը մեծ քանակով վիտամին C և կալցիում է պարունակում։ Նախաճաշին կանաչ ոլոռի օգտագործումն ամբողջ օրվա ընթացքում էներգիա կապահովի։ Այս նյութերը կօգնեն նաև ամուր պահել ոսկորները։

Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ամեն օր կես բաժակ կանաչ ոլոռի օգտագործումն առողջ ընտրություն է դիաբետիկների համար։ Եթե արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, կանաչ ոլոռ օգտագործեք։

Պահպանում է սրտի առողջությունը։ Ոլոռը շատ քիչ քանակով «վատ» և մեծ քանակով «լավ» խոլեստերին է պարունակում և ֆիտոնուտրիետներ, ինչի արդյունքում օգտակար է սրտի առողջության համար։ Սպիտակուցի պարունակության շնորհիվ այն նպաստում է էնդոկրին և իմուն համակարգերի աշխատանքին։

Հարուստ է հակաօքսիդանտներով։ Կանաչ ոլոռը հակաօքսիդանտներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են առողջության համար։ Դրանք պաշտպանում են մի խումբ հիվանդություններից, խոչընդոտում ծերացմանը։ Հակաօքսիդանտներն օգնում են պայքարել նաև ազատ ռադիկալների դեմ և նպաստում են վնասված բջիջների վերականգնմանը։

Թուլություն։ Ինչպես արդեն նշվեց, կանաչ ոլոռը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, որոնք ազատում են հոգնածությունից, էներգիա հաղորդում։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․