Առավոտյան աղոթք, չարից փրկվելու զորավոր աղոթք, Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո․․․
Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա, Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ. Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի. Եվ խաչակնքումը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ: Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝ Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին. Զի դու ես Աստված անքնին, Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես, Օրհնյա՜լ հավիտյանս. Ամեն:
Հետևիր մեզ TikTok-ում 😊