Sարեց իմասsունին հարցնnւմ են, թե ինչպեu կարելի է սsուգել կնnջ հավաsարմnւթյունը



Մի օր հարցազրույցներից մեկի ժամանակ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն, ում ճանաչում է ողջ աշխարհը, հայտնեց, որ իրեն պետք չէ գեղեցիկ կին, քանի որ ինքը բավարար գումար ունի, որ ցանկացած կնոջ արտաքին դարձնի անթերի, նաև իրեն պետք չէ հարուստ կին, որովհետև ինքը բավարար եկամուտ ունի։

Իսկ ահա հավատարիմ կինն անգին է, հավատարմությունն ամենակարևորն է կյանքում։ Ըստ դերասանի՝ հավատարիմ կինն ու երջանկությունն անբաժանելի են։

Բայց ինչպե՞ս գեղեցկուհիների բազմության մեջ գտնել այն միակին, ով ամեն պարագայում կլինի քո կողքին, և նրա հետ երբեք չես իմանա, թե ինչ է մեջքից հարված ստանալը։

Վաղուց ապացուցված փաստ է, որ մարդիկ փոխվում են, և ոչ ոք չգիտի, թե դու ինչպիսին կլինես 10 տարի անց։ Արդյո՞ք կկարողանաք պահել այն խոստումները, որ տվել էիք ձեր համատեղ ուղու սկզբում։ Բայց համաձայնեք, որ որքան էլ կարևոր է հավատարմությունը, այն չի կարող համարվել միակ գործոնը՝ ամուսնությունը պահպանելու համար։

 

 

Հաճախ մարդիկ լիովին տարբերվող աշխարհայացք են ունենում, և նրանց համար ուղղակի անտանելի է մի տան մեջ ապրելը։ Ամուսնությունն այն է, երբ երկու հոգի առանց միմյանց կորցնում են ապրելու իմաստը։ Իսկ հավատարմությունը միայն լրացում է։

Համացանցում պտտվում է մի առակ, որտեղ պատմում են մի իմաստունի մասին, ում խնդրեցին հուշել, թե ինչպես կարելի է ստուգել կնոջ և տղամարդու հավատարմությունը։ Պատասխանն այսպիսին էր․

Կնոջը ճանաչում են այն ժամանակ, երբ տղամարդը ոչինչ չունի։ Իսկ տղամարդու իրական պատկերն ի հայտ է գալիս, երբ նա ունի ամեն ինչ։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․