Ինչու չի կարելի օրվա մեջ 1 ժամից ավելի կրել «վիետնամական» հողաթափերը




«Վիետնամական» հողաթափերը շատ հարմար են և մենք դրանք կրում ենք գրեթե ամեն օր: Սակայն այն, որ այդ կոշիկները հարմարավետ են, դեռ չի նշամակում, որ վտանգավոր չեն:

Ամառային ոչ շատ թանկ նման տեսակի կոշիկնեը շատ վտանգավոր են, սակայն այդ մասին շատ քչերը գիտեն:

Վնասակար կոշիկ

1. Ծնկների ու գոտկատեղի ցավերԵթե օրական 1 ժամից ավել կրել այդ հողաթափերը, կարող է առաջանալ մեջքի ու ոտքի հոդացավեր: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նման կոշիկներում բացակայում է հետնամասը, որը պետք է պահի ոտնաթաթի դիրքը:

2. Ծանրաբեռնվածություն ջլերի ու ոսկորների վրաԲարակ հարթ ներբանը ունի վատ «ամորտիզացիա», այդ պատճառով նման ամառային կոշիկներով քայլելու հետևանքով ոտքերը բավականին շատ են վնասվում: Ոտքերը հպվում են գետնին, իսկ կոշիկն, ամեն քայլ կատարելիս, ցավոտ հարվածում է կրունկներին:

3. Քայլելու ընթացքում պաշտպանության բացակայությունՆմանատիպ բաց կոշիկը բացարձակապես չի պաշտպանում ոտքերը, ինչի պատճառով ոտքերի վնասվելու ռիսկը բարձրանում է:

4. Ինֆեկցիանների ռիսկըՀողաթափերով քայլելու արդյունքում ոտքերի վրա առաջանում են բշտիկներ ու քերծվածքներ, որոնք էլ և կարող են օրգանիզմի վարակի պատճառ դառնալ, քանի որ մաշկի վրա առկա միկրոճաքերի միջոցով արյան մեջ կարող են ներթափանցել բակտերիաներ ու վիրուսներ:

5. «Վիետնամական» հողաթափերը կարել է կրել միայն լողափին, լողավազանի մոտ, սակայն ոչ մի դեպքում քաղաքում: Աշխատեք նման կոշիկներ կրել օրական 1 ժամից ոչ ավել, քանի որ նման կոշիկը նախատեսված չէ լուրջ ծանրաբեռնվածության համար: Գոյություն ունեն նման տեսակի օրթոպետիկ ամառային կոշիկներ, որոնք թանկարժեք են, սակայն անվտանգ:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․