Հագուստում 10 լավագույն գունային համադրությունները




Գույների ճիշտ համադրությունը ոչ բոլորին է տրված և շատ կանայք են դժվարություններ ունենում՝ փորձելով իրենց հագուստում համադրել այս կամ այն գույներն ու երանգները։

Եթե գույները ճիշտ համադրված չեն, տպավորություն է ստեղծվում, որ արտաքինում մի բան այն չէ։ Դա կապված է ոչ այնքան նորաձևության գիտակցական ըմբռնման, որքան գունաընկալման ֆիզիկական օրենքների հետ։

Այսօր ներկայացնում ենք հագուստում 10 լավագույն գունային համադրությունները։

1. Կարմիր




Կարմիր գույնն ընտրելի աշխատեք այն անպայման համադրել այլ գույների հետ՝ ճչացող սեքսուալությունից խուսափելու համար։ Իսկական դասական տարբերակը սևն ու կարմիրը համադրելն է։


2. Պաստել



Մի մոռացեք համադրել պաստելային երանգները, այս տարի հատկապես նորաձև են վարդագույն կվարցը և բաց նարդոսը։


3. Սպիտակ



Սպիտակը համադրվում է մնացած բոլոր գույների հետ։ Հատկապես գեղեցիկ է այն նայվում կապույտի, կարմիրի, սևի, շագանակագույնի և մարմնագույնի հետ։


4. Դենիմ



Երկար ժամանակ դենիմը բացառապես փողոցային հագուստ էր համարվում։ Այսօր այն հայտնվում է նորաձևության ցուցադրություններում։ Դենիմը կարելի է համադրել տարբեր երանգների հետ։ Օրինակ մուգ ջինսեր և բաց գույնի վերևներ։


5. Ծովային թեմա



Նավաստիի շապիկն առաջինը սկսել է կրել Կոկո Շանելը դեռևս 30-ական թվականներին։ Այս պրինտն այսօր դասական է համարվում։ Դիզայներները սրան ոսկեգույն աքսեսուարներ են առաջարկում ավելացնել։


6. Մանանեխի գույն



Մանանեխի գույնը նրանով է յուրահատուկ, որ այն վառ է, բայց ոչ ճչացող։ Համադրեք այս գույնը սպիտակի, սևի, վարդագույնի, շոկոլադի, մարմնագույնի հետ։


7. Մարսալա



Այս գույնը, որ շատ արագ գերեց բոլորի սրտերը, ամենից լավ համադրվում է սևի, սպիտակի և մոխրագույնի հետ։


8. Վարդագույն



Վարդագույնի ամենաոճային համադրություններից մեկը նրա միությունն է սևի հետ։ Սևը կարելի է փոխարինել նաև շագանակագույնով, բորդոյով կամ կապույտով։


9. Մոխրագույն



Մոխրագույնը «ձանձրալի» բառի հոմանիշը չէ։ Այն հրաշալի է գրասենյակային ոճի համար, բայց խորհուրդ չի տրվում ոտքից գլուխ մոխրագույն հագբել։ Մոխրագույնի լավագույն համադրություններից մեկը կանաչն է իր տարբեր երանգներով։


10. Կապույտ



Կապույտն ամենաազնվական գույներից մեկն է համարվում։ Այն հաջողությամբ համադրվում է սպիտակի, մարմնագույնի, շագանակագույնի, կարմիրի, դեղինի և փղոսկրի գույնի հետ։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․