Կպչուն ժապավենը գրասենյակային զարմանալի իր է, որ կարող է տարբեր կիրառություններ ունենալ՝ կախված այն օգտագործողի երևակայությունից: Ներկայացնում ենք կպչուն ժապավենի օգտագործման 9 յուրահատուկ գաղափարներ:
1. Մաքրիր ստեղնաշարը
Երբ ոչ մի կերպ հնարավոր չի լինում ստեղների արանքներում հայտնված փշրանքները մաքրել, օգնության է գալիս կպչուն ժապավենը: Ընդամենը պետք է կպչուն երեսը սահեցնելով տանել ստեղների արանքով:
2. Մաքրիր հագուստը
Հագուստի մաքրման կպչուն պտտագլաններին կարող է փոխարինել լայն կպչուն ժապավենը:
3. Կոշտուկների առաջացման կանխում
Նոր կոշիկները միշտ էլ նախքան մեր ոտքերին հարմարվելը կոշտուկներ կարող են առաջացնել ոտնաթաթի տարբեր հատվածներում: Դրանցից խուսափելու համար այդ հատվածերին կպչուն ժապավեն ամրացրեք:
4. Հավաքիր ջարդված ապակու փշուրները
Ջարդված ապակու փշուրները հեշտությամբ կարելի է հավաքել ժապավենի կպչուն մակերեսով:
5. Հավաքիր թափված սնդիկը
Թափված սնդիկը շատ վտանգավոր է առողջության համար, հատակից այն ամբողջովին հավաքելու համար օգտագործեք ժապավենի կպչուն մակերեսը:
6. Կոշիկի քուղերի նորոգում
Եթե կոշիկի քուղերի ծայրերը մաշվել են, դրանք կարելի է փոխարինել կպչուն ժապավենով:
7. Պլաստիկ քարտերի պահպանում
Պլաստիկ քարտերի մագնիսային ժապավենը հաճախ վնասվում է, և քարտը գործածությունից դուրս է մնում: Կարելի է քարտի մագնիսային շերտի վրա կպչուն ժապավեն փակցնել, և այն երկար կծառայի ձեզ:
8. Հեռացրու սոսնձի հետքերը
Ցանկացած տարայի վրայից պիտակը հեռացնելուց հետո սոսնձի հետքը վերացնելու համար օգտագործեք կպչուն ժապավեն:
9. Առանձնացրու խճճված լարերը
Միմյանց խառնված լարերը կարելի է առանձնացնել և խմբավորել կպչուն ժապավենով:
Հետևիր մեզ TikTok-ում 😊