Կոշիկի վրա աղի հետքերի խնդրին շատերն են բախվում. Ինչպե՞ս անցկացնել
Կոշիկները մշտապես ենթարկվում են քիմիական ռեակտիվ նյութերի ազդեցությանը, որի հետևանքով դրանց վրա կարող են աղի հետքեր առաջանալ: Դրանց դեմ կարելի է պայքարել նաև տնային պայմաններում: Այսպես.
Կաշվե կոշիկներ
Զբոսանքից հետո լվացեք կոշիկները տաք ջրով, լավ փաթաթեք անձեռոցիկով, թողեք չորանա մինչև առավոտ: Չորանալու ընթացքում կոշիկներից աղը դուրս կգա, որն էլ հեշտությամբ կներծծվի անձեռոցիկի մեջ: Չորանալուց հետո դրանք հարկ է պատել մանկական կրեմով կամ պաշտպանիչ միջոցով:
Կաշվե կոշիկից աղի հետքերը կարելի է մարքել նաև քացախի միջոցով: 3 թեյի գդալ քացախն ու մեկ թեյի գդալ ջուրը խառնեք, ստացված լուծույթով մաքրեք աղի հետքերը, թողեք չորանա: Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:
Տաք ջրով լավ լվացեք կոշիկները, չորացրեք, ապա գերչակի յուղով մաքրեք հետքերը: Սպիտակ հետքերը վերջնականապես վերացնելու համար հնարավոր է ստիպված լինեք կրկնել պրոցեդուրան:
Աղի հետքերը կօգնի վերացնել նաև սպիրտը: Բամբակե սկավառակը թրջեք սպիրտի մեջ, դրանով մաքրեք աղի հետքերը:
Զամշե կոշիկներ
Թավայի մեջ ջուր լցրեք, թողեք եռա, պահեք կոշիկները գոլորշու վրա, ապա չոր խոզանակով մաքրեք:
Զամշե կոշիկների վրայից աղի հետքերը կարելի է մաքրել նաև նաշադիրի սպիրտի օգնությամբ: Մաքրեք դրանով սպիտակած հատվածները, ապա վրան մանրաձավար լցրեք. այն ներծծում է աղը և դրանով իսկ մաքրում կոշիկները:
Կոշիկների աղի հետքերը մաքրել կօգնի նաև ատամի փոշին: Լցրեք այն կեղտի վրա և մաքրեք խոզանակի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար կրկնեք պրոցեդուրան:
Զամշի վրայի աղի հետքերը վերացնել կարելի է նաև կարտոֆիլի օգնությամբ: Կիսեք կարտոֆիլը և մաքրեք դրանով սպիտակած հատվածները: Այնուհետև թողեք կոշիկները չորանան, մաքրեք դրանք զամշի համար նախատեսված խոզանակով:
Նուբուկե կոշիկներ
Նուբուկից կոշիկները կարելի է մաքրել օճառահեղուկի ոգնությամբ: Լվանալուց հետո այն պարտադիր պետք է չորացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Հետևիր մեզ TikTok-ում 😊