Ինչպե՞ս անվտանգ դիմահարդարվել




Շատերին ծանոթ են դիմահարդարման հասցրած վնասները, բայց պատճառը, իհարկե, բուն դիմահարդարումը չէ, այլ արտաքին սխալ միջամտությունը, որը կարող է բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ: Այդ ամենից կարելի է խուսափել' պահպանելով դիմահարդարման մի քանի կանոններ.

1. Կոսմետիկ միջոցները մաքուր վայրում պահեք, այլապես դրանց մեջ կարող են բակտերիաներ ներթափանցել ու բազմանալ: Լվացեք ձեռքերը դիմահարդարվելուց առաջ:

2. Մի «լցոնեք» կոսմետիկ միջոցները: Խուսափեք աչքերի հարդարման համար նախատեսված կոսմետիկայի մեջ ջուր կամ արևէ այլ բան լցնելուց:

3. Ուրիշին մի տվեք Ձեր կոսմետիկ միջոցները: Օգտվելով Ձեր շրթներկից' ընկերուհին հեշտությամբ կարող է դրա վրա բակտերիաներ թողնել:

4. Կարդացեք կոսմետիկ միջոցի բաղադրությունը: Եթե չգտնեք բաղադրությունը տուփի վրա, ուրեմն ձեռք եք բերել անօրինական միջոց, որը, գուցե, անվտանգ չէ:

5. Առավել ուշադիր եղեք աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների օգտագործման դեպքում: Երբեք մի օգտագործեք ժամկետանց թարթիչաներկ, ստվերաներկ կամ աչքի մատիտ:

6. Պահեք կոսմետիկ միջոցները զով վայրում: 30ºС-ի պայմաններում կոսմետիկայի միջից կարող են անհետանալ այն նյութերը, որոնք պայքարում են բակտերիաների դեմ:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․