Ինչու՞ են մարդիկ խոսելիս անընդհատ ասում «հա՞»




Հաճախ է պատահում, երբ որևէ մեկը ինչ-որ բան ասելիս, պատմելիս իր խոսքում անընդհատ կրկնում է «հա՞»-ն:

Շատերին սա նյարդայնացնում է, իսկ խոսակիցը չի զգում, որ չարաշահում է այն: Հոգեբանների պնդմամբ սա խոսում է ինքնավստահության պակասի մասին, այս կերպ մարդիկ ցանկանում են շրջապատից ստանալ աջակցություն, նրանց ցանկանում են, որ կողքից իրենց հաստատեն:

Լարվածությունը, ավելորդ ծանրաբեռնվածությունը նպաստում են մարդու ընկճվածության մակարդակի բարձրացմանը և նա կարող է անգամ իր հստակ իմացածը փոխանցելիս անվստահ լինել և անընդհատ կրկնել` հա՞:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․