Եթե խնդիրը լուծելի է, ուրեմն պետք չէ անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է. Դալայ Լամա
Անհաջողությունը ուղղակի ևս մեկ հնարավորություն է սկսել ամեն ինչ սկզբից, բայց ավելի իմաստուն կերպով.
Հենրի Ֆորդ
Եթե նույնիսկ դուք շատ տաղանդավոր եք և մեծ ուժեր եք ներդնում, արդյունքների համար որոշակի ժամանակ է պահանջվում: Դուք երեխա չեք ունենա մեկ ամսում, թեկուզ եթե դրա համար հղիանա 10 կին:
Ուորեն Բաֆեթ
Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է մարդու դուռը, սակայն մարդը շատ հաճախ այդ ժամանակ նստած է մոտակա գարեջրատանը և չի լսում թակոցները:
Մարկ Տվեն
Աղքատ, անհաջողակ, դժբախտ և վատառողջը նա է, ով հաճախ օգտագործում է վաղը բառը:
Ռոբերտ Կիյոսակի
Ես դա ուզում եմ, ուրեմն դա կլինի:
Հենրի Ֆորդ
Դասը, որ քաղել եմ և առաջնորդվում եմ դրանով ամբողջ իմ կյանքում՝ փորձել, փորձել ու էլի փորձել, բայց երբեք չհանձնվելն է: Ռիչարդ Բրենսոն
Հետևիր մեզ TikTok-ում 😊