Կղմուխի (девясил) թուրմը՝ երիտասարդության և առողջության գրավական




Թեև ժամանակակից բժշկությունը կղմուխն (девясил) օգտագործում է միայն որպես խորխաբեր միջոց, բայց ժողովրդական բժշկության մեջ դեռ հին ժամանակներից այն համարվում է "10 հիվանդության" դեղ:

Հիվանդությունները, որոնց դեպքում կարելի է կիրառել կղմուխը, կարելի է երկար թվարկել: Ուժերի և էներգիայի անկում, թուլություն, գերհոգնածություն, ցավեր հոդերում և մկաններում, աթերոսկլերոզ, հազ և շնչառական օրգանների զանազան հիվանդություններ, սրտանոթային համակարգի, արյան շրջանառության, ոսկրերի և մրսածության հետ կապված հիվանդություններ. այս բոլոր խնդիրները արագ նահանջում են կղմուխի բուժիչ հատկությունների շնորհիվ:

Կղմուխն ունի հակաբորբոքային, լեղամուղ, տոնուսը բարձրացնող, հակասեպտիկ, միզամուղ, խորխաբեր, հակաճիճվային, ամրացնող և մաքրող հատկություններ: Եվ այսպես, ինչպե՞ս պատրաստել կղմուխի թուրմ: Գլխավոր բաղադրիչը կղմուխի արմատներն են, որոնք կարող եք գնել դեղատանը, կամ հավաքել և չորացնել աշնանը:

Պետք է վերցնել 1լ կարմիր կիսաքաղցր գինի և 25գ (մոտավորապես 5ճ.գ.) կղմուխի արմատներ: Արմատները լցնել շշի մեջ և վրան գինի ավելացնել: Փակել և դնել մութ, սառը տեղ: Ամեն օր շիշը թափ տալ: Թրմել 2 շաբաթ, քամել թանզիֆի օգնությամբ: Եթե կարմիր գինի չեք սիրում, կարող եք վերցնել սպիտակը: Ընդունել օրը մեկ անգամ, 1 օղու բաժակ, ուտելու ընթացքում: Շատ թուլացած հիվանդները կարող են այդ չափաբաժինը կիսել 3 մասի: Գինու համը դառն է և տտիպ:

Թուրմը պետք է ընդունել կուրսերով: Խմել 2 շաբաթ, այնուհետև մեկ շաբաթ ընդմիջում տալ: Այդպես 3 անգամ: Ձեզ անհրաժեշտ կլինի 3 շիշ գինի: Առո՛ղջ եղեք:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․