(Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին սա նույնպես կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ)
Մենք մի քանի րոպեում կարող ենք հոգնած երեսին դեմք «նկարել»:
Կարող ենք օրվա ընթացքում փոփոխել մեր հասակը` կոշիկների շնորհիվ:
Ամեն ամիս կնոջ օրգանիզմը «ռեստարտ է լինում», թարմանում է:
Միայն կինը կարող է իր ներսում երկու սրտի տրոփյուն ունենալ:
Կարող ենք ճաշ եփելու ընթացքում ընկերուհու հետ հեռախոսով վերջին լուրերը քննարկել՝ ամբողջ ժամանակ հեռուստացույցը տեսադաշտից բաց չթողնելով (Ֆեյսբուքում գրվելով))):
Եթե ցանկանանք, կկարողանանք հասկանալ տղամարդուն:
Հետաքրքիր տղամարդու ուշադրությունը գրավելու համար հարկ չկա գերբնական ջանքեր գործադրել, բավական է մի հայացք գցել թարթիչների տակից:
Կարող ենք ցանկացած պահի գլխացավ ունենալ, տրամադրություն չունենալ և չանել այն, ինչ չենք ուզում:
Ավելի լայն տեսադաշտ ունենք, հիշում ենք ամեն ինչ, երբեմն նաև այն, ինչ պետք չէ:
Կանացի տրամաբանությունը կզինաթափի ցանկացած տղամարդու, քանի որ դրա լիակատար բացակայությունն ուղղակի ապշեցնում է:
Եթե տղամարդու հետ խոսակցության անհաճո թեման ուզում ենք փոխել, բավական է մի թեթև շարժումով հետ տանել մազերն ու շոշափել ականջօղը:
Տղամարդուն երջանկացնելու համար երբեմն բավական է, որ ուղղակի լռենք:
Մենք կարող ենք չասել մեր ցանկության մասին, լրջորեն սկանդալ սարքել, եթե այն չիրագործվեց, իսկ հետո արդարանալ, որ նախակրիտիկական օրեր էին:
Կանացի պայուսակում կարելի է տեղավորել անհավանական քանակությամբ, «առաջին անհրաժեշտության» առարկաներ:
Եթե ուզենք որևէ մեկին համբուրել, նա չի փնթփնթա, թե ծակծկեցինք այտը:
Եթե ուզենք որևէ մեկի հետ սեքսով զբաղվել, մերժվելու հավանականությունը գրեթե զրոյական է:
Ատոմային ռումբի պես անդիմադրելի արցունքներով կարող ենք տղամարդուն լիակատար կապիտուլյացիայի ենթարկել:
Պարտադիր չէ ամեն օր սափրվել, բավական է ամիսը մեկ անգամ մազազերծել ոտքերը, թևերը, երբեմն էլ ամբողջ մարմինը:
Կարող ենք անդրավարտիքի շղթան թափով բարձրացնել, առանց ավելորդ զգուշության:
Տղամարդու հագուստը մեզ դարձնում է սեքսուալ, իսկ կանացի հագուստով տղամարդը միշտ էլ հիմար տեսք ունի:
Եթե գրավիչ տղամարդը մեզ դուր է գալիս, արտաքուստ ոչինչ դա չի մատնում:
Ամենակարևորը, մենք կարող ենք սիրել տղամարդկանց՝ առանց վախենալու, որ դրան ինչ-որ մեկը ծուռ կնայի:
Ալինա Դերձյան։
Հետևիր մեզ TikTok-ում 😊